Главная » 2013 » Август » 29 » Ավետ Բարսեղյանն ընկերուհու հետ. ՖՈՏՈՇԱՐՔ
Ավետ Բարսեղյանն ընկերուհու հետ. ՖՈՏՈՇԱՐՔ

Վերջին շրջանում հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը կարծես տևական դադար է վերցրել: Նա չի երևում հեռուստատեսությամբ և կարծես նրա անունը նոր երգի հետ չի կապվում: Ո՞ւր է Ավետ Բարսեղյանը և ինչ ասեկոսեներ են տարածվել նրա անվան հետ:

«Շանթ» հեռուստատեսությամբ Ավետը վարում էր «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» նախագիծը, որն այլևս եթերում չէ: Սա էլ առիթ դարձավ ասեկոսեների մի նոր ալիքի, թե Ավետին հեռացրել են աշխատանքից. «Ոչ ոք ինձ ոչ մի տեղից չի հեռացրել և  ոչ էլ ես եմ դուրս եկել, պարզապես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» նախագիծն այդքան էր, ինչքան որ կար»,- ArmStar.am- ի հետ զրույցում պարզաբանեց հաղորդավարը:

 Նա նաև նշեց, որ  հիմա չկան նոր նախագծեր, բայց սեպտեմբերից պարզ կլինի, թե որ հեռուստատեսությամբ կներկայանա:

Իսկ հատուկ չար լեզուների համար ավելացրեց. «Շանթում ամեն ինչ նորմալ է, և ես չեմ վիճել ղեկավարության հետ: Իսկ արդեն սեպտեմբերից կսպասենք նոր եթերների»:

Սա միակ լուրը չէ՝  կապված Ավետի անվան հետ: Վերջին շրջանում նրան հաճախ տարբեր երեկույթներին, միջոցառումներում կարելի է տեսնել աղջկա ուղեկցությամբ: Ասում են՝ Ավետը շուտով կամուսնանա. «Ոչ, դեռ չեմ ամուսնացել, բայց ասեմ, որ ընկերուհի ունեմ»: Իսկ  մանրամասների մասին որոշեց լռել:

 

09:50
Ավետ Բարսեղյանն ընկերուհու հետ. ՖՈՏՈՇԱՐՔ
Просмотров: 3264 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/13
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться