Դերասանուհի դառնալու համար պարտադիր նախապայման չէ սովորել թատերական ինստիտուտում կամ դերասանական կրթություն ստանալ, եթե ունես գեղեցիկ արտաքին, ճկուն խոսք և հայերիս դեպքում լավ «մեջք», ապա շատ կարճ ժամանակահատվածում դու հայտնի կդառնաս: Ի դեպ, նախադեպը միայն Հայաստանում չէ, հոլիվուդյան մի շարք աստղեր նույնպես չունեն նման կրթություն, սակայն իրենց պրոֆեսիոնալիզմով չեն զիջում դերասանական կրթություն ունեցողներին:
Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում նոր էր զարգանում սերիալային արտադրանքը, թատրոններից շատ և շատ դերասանուհիներ սկսեցին հանդես գալ հեռուստասերալներում, իսկ այժմ եթե հանդիպում են գեղեցիկ արտաքինով մեկին, ով կարող է մեծ լսարան ապահովել, ապա անհրաժեշտ չէ, որ նա ունենա դերասանական կրթություն:
Սակայն պետք է խոստովանենք, որ կան նաև շատերը, ովքեր մեկ անգամ նկարահանվելով որևիցե մի սերիալում, տարիներ շարունակ համագործակցում են հենց տվյալ TV-ի հետ և մի հեռուստասերիալը դեռ չավարտված, շտապում են մեկ այլ հերոսուհու դերը կերտել: Վերջին տարիներին, երբ երկար տարիների դադարից հետո սկսեցին նկարահանվել հայկական գեղարվեստական ֆիլմեր, գրեթե բոլոր ֆիլմերում գլխավոր հերոսուհու դերում Նազենի Հովհաննիսյանն է, ով ի դեպ այն բացառիկներից է, ով ավարտվել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, և նրա բոլոր խաղերն անթերի են:
Նազենի Հովհաննիսյան
Նարինե Սուլթանյան
Մերի Մակարյան
Լուիզա Ղամբարյան
Լուիզա Ներսիսյան
Անի Պետրոսյան
Անի Երանյան
Ռոզի Ավետիսովա
Գայանե Ասլամազյան
Անժելա Սարգսյան
Սոֆյա Պողոսյան