Главная » 2013 » Август » 30 » Լիլուն նորություններ ունի
Լիլուն նորություններ ունի
 Լիլուն հուլիսի 5-ին նշեց ծննդյան տարեդարձը` նույն օրը ներկայացնելով իր նոր` "Քեզ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Ամռան մյուս օրերը երգչուհին հիմնականում անցկացրել է աշխատանքային եւ ստեղծագործական մթնոլորտում, բայց նաեւ հասցրել է Հայաստանի տեսարժան վայրերն այցելել:
Լիլուն

"Ամռանը, երեւանյան տապից խուսափելով, ազատ օրերս արդյունավետ օգտագործել: Մենեջերիս` Լիլինայի հետ եղել ենք Նորավանքում, Գեղարդում, Խոր Վիրապում, Սեւանում եւ այլ շատ վայրերում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:
Լիլուն

Լիլուն նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին կհանդիպի Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ երաժշտական երեկոյի ընթացքում կկատարի իր հին ու նոր սիրված երգերը."Ռուսաստանից բավական շատ են հրավերները: Որոշել եմ անակնկալ մատուցել այնտեղի հայերին` կատարելով նաեւ ժողովրդական գործեր: Շատ եմ կարեւորում մեր ազգայինը եւ երգելու դեպքում դրական արձագանքներ եմ լսում”:
Լիլուն

Երգչուհին այժմ զբաղված է երգերի ձայնագրմամբ, նախատեսում է հերթական տեսահոլովակը նկարահանել, շուտով պատրաստ կլինի նաեւ իր նոր ֆոտոշարքը:
23:20
Լիլուն նորություններ ունի
Просмотров: 471 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться