Բրազիլուհի Ադրանա Անդրադեն կուլ է տվել իր բջջային հեռախոսը՝ փորձելով այն թաքցնել, որպեսզի իր փեսացուն չկարողանա կարդալ անձնական հաղորդագրությունները: Նրա ընտանիքի անդամներն ու ընկերները ապշել են՝ իմանալով նրա տարօրինակ արարքի մասին, հաղորդում է ABC.es-ը:
19-ամյա բրազիլուհին, հավանաբար կարևոր տեղեկություն է թաքցրել իր փեսացուից, և չկողմնորոշվելով, թե որտեղ պահել հեռախոսը՝ անմիջապես կուլ է տվել այն, նշում է աղբուրը: Միջադեպից հետո երիտասարդ բրազիլուհուն ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց:
Բժշկական կենտրոնում չէին կարողանում հավատալ, որ նման բան հնարավոր է մինչ ռենտգեն հետազոտություն կատարելը, որը կնոջ օրգանիզմում հայտնաբերել է բջջային հեռախոսը: