Главная » 2013 » Сентябрь » 1 » Շուշաննա Թովմասյանը՝ դպրոցում. ՖՈՏՈՇԱՐՔ
Շուշաննա Թովմասյանը՝ դպրոցում. ՖՈՏՈՇԱՐՔ

Սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանի՝ Սանկտ Պետերբուրգում անցկացրած հանգստի մասինesyes.am-ը պատմել է: Սեպտեմբերի 2-ին դերասանուհին կվերադառնա Հայաստան: Մինչ այդ, Գիտելիքի օրվա կապակցությամբ դերասանուհու հետ զրուցեցինք դպրոցական տարիների մասին: Նա մեզ պատմեց, որ այդ ժամանակ աչքի չի ընկել ակտիվությամբ: «Եղել եմ ուսուցիչներիս, համադասարանցիներիս կողմից ընդունված անձնավորություն: Զվարճալի իրավիճակներում հաճախ եմ հայտնվել, սակայն միշտ կարողացել եմ իրավիճակից վարպետորեն «չոր դուրս գալ», մինչդեռ համադասարանցիներս փորձում էին ինչ-որ կերպ արդարանալ:)»,- ասաց Շուշաննան:

 

 

Դերասանուհու փոխանցմամբ՝ երբեք չի ձգտել լինել գերազանցիկ. «Նորմալ եմ սովորել: Ամենաշատը սիրում էի հայոց լեզու, ֆիզիկա, եկեղեցու պատմություն և իրավունք առարկաները»:

Շուշաննան հիշեց, որ դպրոցական տարիներին շատ էր սիրում աղի ձողիկ ուտել, ինչն էլ իրեն «պատմությունների» մեջ էր գցում:) «Դասամիջոցին իջնում էի, որ գնեի, սակայն արագ չէր ստացվում:  Քանի որ փոքրամարմին եմ, ստիպված սպասում էի, որ հերթը գոնե մի քիչ պակասեր: Հետո դասի ժամանակ ձևացնում էի, թե գրիչս ընկավ, կռանում էի ու ակնթարթների ընթացքում հասցնում ձողիկի միայն մի կտոր կծել, իսկ ամբողջն ուտում էի արդեն հաջորդ դասամիջոցին»,- հիշեց դերասանուհին, ով ակտիվորեն մասնակցել է դպրոցական միջոցառումներին՝ որպես հաղորդավարուհի համ ձյունանուշիկ:

 

 

Շուշաննան նշեց, որ սիրում է խմբակային չարաճճիություններ և խմբակային փախուստի դեպքում միացել է համադասարանցիներին. «Եթե պատժվենք, ուրեմն միասին պատժվենք»:

Ի դեպ, ամառային արձակուրդներից հետո դպրոցական կյանքին հեշտ վերադառնալու համար նա խորհուրդ է տալիս առաջնորդվել «Այս տարի էական արդյունքների եմ հասնելու» նշանաբանով:)

 

 

22:32
Շուշաննա Թովմասյանը՝ դպրոցում. ՖՈՏՈՇԱՐՔ
Просмотров: 428 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться