Главная » 2013 » Сентябрь » 3 » 10 կենդանիներ, որոնք ձերբակալվել են
10 կենդանիներ, որոնք ձերբակալվել են

6. Գող կատու Օսկարը


Ոստիկանությունը Օսկարին նկարագրում էր իբրև ագրեսիվ տռզած կատվի: Նա շվեյցարացի կատու էր, որը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ մի ընտանիքի մոտ կասկածներ են առաջանում, որ Օսկարը ահաբեկում է իրենց կատուներին: Օսկարը նաև ուտելիք էր թռցնում այդ ընտանիքի տնից: Ոստիկանության աշխատակիցները միանգամից գլխի ընկան, որ կատուն չափազանց լավ էր պահված, ուստի հազիվ թե այն փողոցային կատու լիներ: Ոստիկանները սկսեցին որոնել կատվի տերերին: Մինչ տերերը կհայտնվեին, նրանք մի գիշեր կալանքի տակ պահեցին կատվին: Բարեբախտաբար, Օսկարի տերը հայտնվեց, թե չէ ոստիկաններին շատ չկա, գուցե անգամ մահապատժի ենթարկեին Օսկարին: Մյուս անգամ, երբ ինչ-որ մեկը ձեր առաջ կսկսի գովել Շվեյցարիան իբրև առաջադիմական երկիր, հիշեցրեք նրան Օսկարի պատմությունը, և գուցե նա փոխի իր կարծիքը Շվեյցարիայի մասին:

7. Բհոլա օրինախախտը  


Բհոլան մի փիղ է, որին ձերբակալել են Հնդկաստանում, երբ նրան փորձել էին անօրինական կերպով սահմանն անցկացնել, որպեսզի նրան սահմանից այն կողմ բուժօգնություն ցույց տրվեր: Հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ հնարավոր չեղավ պարզել, թե ով էր փորձել սահմանն անցկացնել փղին: Իսկ փիղն իրոք շտապ բուժօգնության կարիք ուներ: Բհոլան բախվել էր մի մեքենայի, ինչի արդյունքում լուրջ վնասվածքներ էր ստացել: Վթարից հետո նրա մի աչքը չէր տեսնում, իսկ ըստ որոշ աղբյուրների` կուրացել էին միաժամանակ նրա երկու աչքերը: Երբ փղին տարել էին ոստիկանական բաժանմունք, նա գրավել էր մոտակայքում բնակվող երեխաների ուշադրությունը. երեխաները զվարճանում էին նրան նայելով: Բհոլայի տերը երբևէ չհայտնվեց, և ոստիկանության աշխատակիցները նրան հանձնեցին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպության, որտեղ էլ նրան ծանոթացրին մի գայթակղիչ էգ փղի հետ:

8. Հնդկացի Բոբին Պաղեստինում


Բոբին հնդիկ կապիկ է, ով մեղադրվում էր հնդկապաղեստինյան սահմանը ապօրինաբար հատելու մեջ: Ի տարբերություն Բհոլայի` Բոբին ուղղակի թափառում էր Պաղեստինի տարածքում: Երբ տեղի բնակչությունը նշմարել էր կապիկին, նրանք փորձել էին բռնել նրան, սակայն նրանց փորձերը ձախողվել էին: Ի վերջո ոստիկանությունը ձերբակալեց կապիկին: Դրանից հետո նրան հանձնեցին կենդանաբանական այգի, որտեղ էլ նա ստացավ Բոբի անունը:  

 9. Լրտես աղավնին


Այս թռչունը դեռևս անուն չուներ այն ժամանակ, երբ նրան նշմարեց Հնդկաստանի բնակիչներից մեկը: Պաղեստինյան աղավնիները առանձնանում են առանձնահատուկ սպիտակ գույնով: Անշուշտ, միայն գույնը չէ, որ հուշում էր աղավնու պաղեստինյան ծագումը: Մանրակրկիտ հետազոտությունից պարզ դարձավ, որ աղավնու վրա դաջված էր պաղեստինյան հեռախոսահամար և հասցե: Թռչունը մեղադրվեց լրտեսության մեջ: Նրան տարան հատուկ ջերմակարգավորումով մի սենյակ, որտեղ մի քանի զինված պահակներ էին մնում` նրան հսկելու: Պահակները օրական երեք անգամ զեկուցում էին իրենց վերադասներին, թե ինչպես էր իրեն պահում աղավնին: Ամենազարմանալին այն է, որ որոշ ժամանակ անց աղավնին անհետացավ, և ոչ մի պաշտոնական բացատրություն չհետևեց նրա անհետացմանը: Միայն թե պարզ չէ, թե պահակներն ինչ էին անում, եթե նրանցից փախչելն այդքան հեշտ էր:  

10. Մարդասպան կովը


2005 թ.-ին Նիգերիայի Լագոս քաղաքում մի կով ձերբակալվեց: Նա մեղադրվում էր ավտոբուսի վարորդի սպանության մեջ: Վարորդը կանգ էր առել ավտոմայրուղու մի անկյունում` միզելու համար: Կովը հարձակվել է վարորդի վրա թիկունքից, գետին տապալել նրան և սկսել պոզահարել: Վարորդը չի դիմացել հարվածների ծանրությանը և մահացել է: Կովը մարմնական վնասվածքներ է հասցրել նաև մերձակայքում կանգնած այլ մարդկանց: Այս ամենից հետո շատ մարդիկ պահանջում էին, որ կովին տեղում սպանեն, սակայն ոստիկանության աշխատակիցները որոշեցին ձերբակալել նրան և պահել ոստիկանական բաժանմունքում: 

16:46
10 կենդանիներ, որոնք ձերբակալվել են
Просмотров: 339 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться