Главная » 2013 » Сентябрь » 3 » 10 հետաքրքիր փաստ հույզերի մասին
10 հետաքրքիր փաստ հույզերի մասին

Մարդու զգայական աշխարհի մասին բազմաթիվ գիտական հոդվածներ են գրվել: Դժբախտաբար, անձի այս շերտը մինչև վերջ այդպես էլ չի ուսումնասիրվել հակասական կարծիքների պատճառով: Այսօր մենք կիմանանք 10 հետաքրքիր փաստ հույզերի մասին:

10 интересных фактов об эмоциях

Բացասական հույզերը կարող են օգնել

10 интересных фактов об эмоциях

Զգացմունքները խթանում և կարգավորում են մարդու գործունեությունը, նպաստում են այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևավորմանը` հոգեվիճակի ցուցիչ հանդիսանալով: Որոշ գիտնականներ համարում են, որ բացասական մտքերը նույնքան կարևոր են, որքան դրականները: Բացասական հույզերը օգնում են մեզ գնահատել և հասկանալ մեր կուտակած փորձը, վերաիմաստավորել իրավիճակը և ճիշտ որոշում կայացնել:   


Դժվար է «կեղծել» հույզերը

10 интересных фактов об эмоциях

Ինչպես պարզվել է, հույզերը լավ «կեղծելը» բավականին դժվար է: Ինչու՞: Քանի որ զգացմունքերը շատ հակասական են: Նույնիսկ հիասքանչ դերասանը ոչ միշտ է կարող կառավարել իր դեմքի մկանները:  Օրինակ` դողացող շրթունքները տխրության նշան են: Դա շատ հեշտ է կեղծել, քանի որ մարդն օգտագործում է բերանի մկանները: Իսկ վախը և զայրույթը դժվար է արտահայտել, քանի որ այս զգացմունքների արտահայտման համար պատասխանատու են մկանային մի շարք խմբեր:


Հեգնանքը Ձեզ ավելի խելացի է դարձնում

10 интересных фактов об эмоциях

Գիտնականները սահմանել են, որ հեգնանքը դրական է ազդում մտածողության վրա: Չարախինդ հեգնանքի օրական գոնե մեկ անգամ օգտագործումը բարենպաստ ձևով է ազդում ստեղծագործական պոտենցիալի վրա: Հեգնանքը նաև թույլ է տալիս նորովի նայել խնդիրներին:


Զգացմունքները կարող են կանխատեսել ապագան

10 интересных фактов об эмоциях

Կոլումբիական համալսարանի հետազոտողները բացահայտել են «Բախտագուշակի զգայական էֆեկտը»: Հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց զգացողություններին վստահող մարդիկ կարող են մուտք ունենալ դեպի ինֆորմացիայի ահռելի պահոց՝ անգիտակցական:  

 

 Երազները կարող են օգնել մեղմացնել ցավոտհիշողությունները

10 интересных фактов об эмоциях

Երբ մենք քնած ենք, մեր ուղեղը շարունակում է աշխատել: Հատկապես կարևոր է արագ քնի փուլը, որի ժամանակ տեղի է ունենում ինֆորմացիայի դասավորում: Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ փուլն օգնում է մեղմացնել ոչ դուրեկան հիշողությունները: Երբ մարդ արթնանում է, նախկին իրադարձությունները հստակ չեն հիշվում և ավելի քիչ են անհանգստացնում:  


Կենդանիները նույնպես զգացմունքներ ունեն


Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կենդանիները նույնպես զգացմունքներ ունեն: Օրինակ` վշտի զգացում ունենալով` նրանք տարբեր կերպ կարող են վարվել: Որոշները դադարում են ուտել, մյուսները անտարբեր են դառնում շրջապատի նկատմամբ կամ չեն լքում իրենց վշտի պատճառ հանդիսացող վայրը:  


Հույզերը սահմանում են մեր բարոյականության զգացումը

10 интересных фактов об эмоциях

Չի կարելի հերքել այն փաստը, որ մեր հույզերն ազդում են պարտքի և բարոյականության զգացումների վրա: Առավել վառ այդ ֆենոմենը երևում է երեխաների վարքի մեջ: Մեծահասակը բոլոր արարքներն անցկացնում է «ֆիլտրի» միջով: Սկզբում գալիս է զգայական շերտը, ապա՝ բարոյականը:


Հոտառությունն ուղղակիորեն ազդում է հույզերի վրա

10 интересных фактов об эмоциях

Հոտառությունը կապված է մեր հիշողությունների հետ: Օրինակ` ռուս մարդուն եղևնու և մանդարինների հոտերը հիշեցնում են Նոր տարին, տոները, ձմեռը: Հետևաբար` հիշողություններին հարում են նաև հույզերը:  


Վախի կառավարվող զգացումը կարող է Ձեզ ավելի ուժեղ դարձնել


Մի շարք հոգեբաններ պնդում են, որ մարդ կարող է հաղթահարել վախի զգացումը և դեմ առ դեմ հանդիպել նրա հետ: Այս մեթոդիկան ազդում է անմիջապես տագնապի պատճառի վրա: «Վախեցնող» իրավիճակների առաջացումը թույլ է տալիս այցելուին վարժվել սեփական վախերը հաղթահարելուն:  

 

 Սերն «աշխատում» է ոչ այնպես, ինչպես որ մենք կարծում ենք

10 интересных фактов об эмоциях

Բարբարա Ֆրեդրիքսոնը ավելի քան 10 տարի ուսումնասիրում է, թե ինչպես են դրական հույզերն ազդում մարդու հոգեկանի վրա: Նա պնդում է, որ «սերը պոզիտիվ ռեզոնանս է»: Այդ զգացմունքն ազդում է մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակի և աշխատունակության վրա: Սերը պետք է կիսել այլ մարդկանց հետ: Հոգեբանների մոտ նույնիսկ տերմին գոյություն ունի` «վարքային սինխրոնություն»: Բարբարա Ֆրեդրիքսոնի  հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ինչքան բարձր է այդպիսի սինխրոնության աստիճանը, այնքան ավելի վառ է արտահայտված այլ մարդկանց հանդեպ պոզիտիվ ռեակցիան:

16:48
10 հետաքրքիր փաստ հույզերի մասին
Просмотров: 506 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться