Главная » 2013 » Сентябрь » 5 » Հայտնի բաներ, որոնք պատահաբար են ստեղծվել
Հայտնի բաներ, որոնք պատահաբար են ստեղծվել
Զսպանակ խաղալիքը ռազմածովային նավերիձիաուժը չափող սարքի մի մասն էրՆավատորմիինժեներ Ռիչարդ Ջեյմսը ԵրկրորդԱշխարհամարտի ժամանակ նավերի ձիաուժըչափելու սարք էր ստեղծումերբ սարքը պահողզսպանակներից մեկը ընկավ հատակին և գլորվելովշարունակեց առաջ ընթանալԻնժեներնանմիջապես մտածեց երեխաների կողմից սիրվածայս խաղալիքը ստեղծելու մասինև 1945-ին այնարդեն պատրաստ էր:



Կարտոֆիլի չիփսերը բարկացած խոհարարի ստեղծագործությունն են: Շատերի կողմից այնքան սիրված չիփսերն ի հայտ են եկել նյույորքցի բծախնդիր հաճախորդի շնորհիվ, ով անդադար հետ էր ուղարկում իր պատվերը՝ պնդելով, որ տապակած կարտոֆիլը չափազանց հաստ է և հում: Խոհարարը, հունից դուրս գալով, հնարավորինս բարակ է կտրատում կարտոֆիլի կտորները՝ կրկին տապակելով դրանք աղի մեջ:





Կոկա-կոլան կիրառվում էր որպես դեղամիջոց: Հուսահատորեն փորձելով իր գլխացավերի համար դեղամիջոց հնարել՝ դեղագործ Ջոն Փեմբերտոնը մետաղյա թեյնիկում իրար խառնեց մի շարք բաղադրիչներ՝ ստեղծելով մի բաղադրատոմս, որը մինչ օրս գատնի է մնում:




Մաստակը ստեղծվել էր որպես բնական լատեքս: Մտածմունքների մեջ ընկած և հիասթափված այն մտքից, որ իրեն չի հաջողվում բնական լաեքսի ռետինե փոխարինող ստեղծել, Թոմաս Ադամսը այդ նյութից մի կտոր գցում է բերանը և ինքնաբերաբար սկսում ծամել: Զարմանալիորեն բացահայտելով, որ դա բավականին հաճելի է, նա սկսում է տարբեր բույրեր ավելացնել նյութին, և 1888-ին հայտնվում են առաջին մաստակները:


 


Փայտիկով պաղպաղակն իրենից սոդայաջուր էր ներկայացնում: 1905-ին 11-ամյա Ֆրենկ Էփերսոնը փորձում էր տնային պայմաններում սոդայաջուր պատրաստել, երբ անհաջող փորձից հուսահատված նա բակում է թողնում սոդայաջրի մի զանգված ՝ խառնելու փայտիկի հետ միասին: Բավականին ցուրտ գիշերվանից հետո՝ առավոտյան նա բակում գտնում է սառեցված ըմպելիքը:



Կպչող թղթերը նախատեսված էին առավել ամուր սոսնձվելու համար: Երբ 1968-ին փորձելով հնարել առավել կպչուն թղթեր՝ 3M ընկերության գիտնականներից մեկը ստեղծեց լրիվ հակառակը՝ շատ թույլ կպչող թուղթ, որը հեշտությամբ պոկվում է: Ոչ ոք չէր մտածի դրանց հետագա կիրառության մասին, եթե ընկերության մեկ այլ գիտնական չսկսեր դրանք օգտագործել որպես էջանշան իր եկեղեցական երգերի համար, որոնք ոչ մի հետք չէին թողնում գրքի վրա:

22:44
Հայտնի բաներ, որոնք պատահաբար են ստեղծվել
Просмотров: 465 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться