Եթե դու սիրում ես մեկին և ուզում ես, որ նա էլ քեզ սիրի, ապա այս խորհուրդները հենց քեզ համար են:
Քայլ առաջին
Հաճախ ժպտա: Դա քո ամենահզոր, անվճար և միշտ հասանելի զենքն է: Եթե նույնիսկ տրամադրություն չունես, մի՛ մռայլվիր: Ժպտալու մի առիթ գտիր: Հիշի՛ր երջանիկ պահերդ կամ որևէ զվարճալի դեպք և ակամա կնկատես մի նոր կայծ քո դեմքին: Փորձի՛ր նաև դանդաղ ժպիտը: Աչքերով կապ հաստատիր նրա աչքերի հետ ու ժպտա՛: Եթե նրա աչքերին հանդիպելուց հետո ցած ես նայելու, ապա հասցրու ժպտալ և նոր իջեցրու հայացքդ: Այդժամ դու անդիմադրելի կլինես:
Քայլ երկրորդ
Ցու՛յց տուր նրան քո իրական կերպարը: Նրան գրավելու համար ինքդ քեզ փոխելը սխալ է: Դու կարող ես, սակայն, ցույց տալ քո անհատականության և արտաքինի գրավիչ կողմերը: Գուցե սա պարզունակ է հնչում, բայց դա քեզ վստահություն կներշնչի: Եղի՛ր կոկիկ, միշտ հարդարի՛ր մազերդ, տնից դուրս գալիս օծանելի՛ք օգտագործիր: Եթե շպարվելու ես, ապա շատ թեթև, քանի որ տղամարդկանց մեծամասնությունը սիրում է քիչ շպարված աղջիկների: Հագուստդ միշտ մաքուր ու հարդարված պահիր: Անընդհատ զգեստափոխվի՛ր, նույն զգեստը 2 օր անընդմեջ մի՛ հագիր. նա կնկատի դա:
Քայլ երրորդ
Մի փոքր խորհրդավոր եղիր: Մի՛ պատմիր նրան ամեն ինչ. թող նա ինքը հետաքրքրվի քեզնով: Իսկ չգիտե՞ս, թե ինչպես խորհրդավոր լինել: Դա ավելի հեշտ է, քան թվում է: Երբ նա քեզ հարց է տալիս, միանգամից ամբողջ պատմությունը մի՛ պատմիր: Թող նա անընդհատ հեաքրքրվի: Երբ խոսելիս անցնում եք ավելի անձնական թեմաների, ասա՛ նրան. <<Դա թող մնա ուրիշ անգամ>>: Այնպե՛ս արա, որ նա ցանկանա ունենալ քո հեռախոսահամարը կամ ընկերանալու հայտ ուղարկի սոցիալական կայքերով: Բայց մի՛ շտապիր պատասխանելիս: Երբ նա զանգում է, պատասխանի՛ր մի փոքր ուշ, երբ ընկերանալու հայտ է ուղարկում, միանգամից մի՛ համաձայնիր. սպասի՛ր մեկ օր: Եթե նա գրում է, պատասխանի՛ր 40-50 րոպե անց: Այդ ամբողջ ժամանակ նա քո մասին կմտածի:
Քայլ չորրորդ
Միշտ թույլ տուր, որ նա ավելին ցանկանա: Եթե զանգում է, ապա կարճ խոսիր. լուռ դադարը կձանձրացնի նրան: Առաջինը մի՛ գրիր նրան: Հակառակ դեպքում դու նրան չափազանց հասանելի կթվաս:
Քայլ հինգերորդ
Արա՛ մի բան հատուկ նրա համար: Դրանով դու ցույց կտաս, որ ցանկանում ես օգնել նրան, և որ հարկ եղած դեպքում նա կարող է հույսը քեզ վրա դնել:
Այս քայլերը կօգնեն քեզ գրավել նրա սիրտը: