Главная » 2013 » Сентябрь » 6 » Մերի Մակարյանը իր ծննդյան օրը նշել է արտասահմանում. ՖՈՏՈՇԱՐՔ
Մերի Մակարյանը իր ծննդյան օրը նշել է արտասահմանում. ՖՈՏՈՇԱՐՔ

Օրեր առաջ Մերի Մակարյանը երկարատև ընդմիջումից հետո կրկին վերսկսեց իր աշխատանքը «Հարազատ թշնամի» սերիալում: ArmStar.am-ը արդեն անդրադարձել էր Մերիի` տևական ժամանակահատված եթերից բացակայելու պատճառին և դրա շուրջ պտտվող շշուկներին: Շատերը կարծում էին, թե Մերին այլևս չի ցանկանում նկարահանվել սերիալում, բայց դերասանուհին մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ պարզապես հանգստանում է և սերիալում չնկարահանվելու որոշում չի կայացրել :

Մերիի հանգիստը ֆիլմի սցենարին հարմարեցնելու համար նրա կերպարը` Լյուսկան, մեկնեց արտերկիր, որպեսզի վերադառնա միայն երեխայի ծննդյան օրերին: Ինչևէ, ArmStar.am-ը զրուցեց դերասանուհու հետ` հետաքրքրվելով, թե ինչ տրամադրությամբ է վերադարձել հանգստից: Ի դեպ օրեր առաջ նաև Մերի Մակարյանի ծննդյան օրն էր.

«Ծննդյանս օրը արտասահմանում էի, շատ հիանալի, բարձր տրամադրություն ունեի: Թե որտեղ եմ եղել, չեմ ցանկանում դարձնել հրապարակման թեմա»,-համեստությամբ նշեց դերասանուհին:

Ինչ վերաբերում է հանգստին, ապա Մերին նշեց, որ, վերադառնալով Հայաստան, անցել է աշխատանքի. «Հանգիստս ևս եղել է արտասահմանում, կրկին չեմ ուզում նշել, թե որտեղ, բայց կարող եմ ասել, որ դրական լիցքերով ու էմոցիաներով եմ վերադարձել աշխատանքի»,-ավելացրեց Մերի Մակարյանը:

23:12
Մերի Մակարյանը իր ծննդյան օրը նշել է արտասահմանում. ՖՈՏՈՇԱՐՔ
Просмотров: 831 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться