Главная » 2013»Сентябрь»9 » ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Փորձիր գուշակել այն, ինչը չես տեսնում
ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Փորձիր գուշակել այն, ինչը չես տեսնում
21:42
ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Փորձիր գուշակել այն, ինչը չես տեսնում
Դավաճանության մասին
Բաժակը լցրեք ջրով և վերցրեք թղթի թերթիկ և վրան գրեք ձեր մրցակցուհու անունը:Ձեռքի տակ պետք է ունենալ մի գդալ աղ, վառված մոմ: Փոքրիկ գդալը գցեք բաժակի մեջ և անմիջապես մոմից վառեք թուղթը, որի վրա գրված էր անունը: Աղը արագ խառնեք գդալով և ասեք. " Եթե աղն արագ հալվի, ամուսինս ինձ չի թողի, իսկ թուղթը կայրվի և նրանց սերն էլ կայրվի ": Այժմ նայեք. եթե աղը հալվել է, իսկ թուղթը դեռ մխում է, նշանակում է ամուսինը կմնա ձեզ հետ, սիկ հակառակ դեպքում ամուսինը ուշ թե շուտ ձեզանից կգնա նրա մոտ:
Մոմերով գուշակություն
Եկեղեցուց վերցրեք 2 մոմ: Տեղադրեք բաժակների մեջ, բաժակների շուրջը շրջան գծեք կավիճով և ասեք. " Մոմ, մոմի կրակ, ցույց տվեք ինձ ամբողջ ճշմարտությունը: Թող իմ մոմը սկզբում հանգի, եթե ստրուկը(ասեք անունը) ունի սիրուհի ": Որից հետո վառեք 2 մոմերը, որից մեկը թող լինի ձերը: Եթե առաջինը հանգի ձեր մոմը, ապա ձեր սիրելին հավատարիմ չէ ձեզ:
Գուշակություն բաղնիքի մոտ
Բացելով բաղնիքի դուռը աղջիկը պետք է մերկացնի իր մարմնի որոշ մասեր: Մթնաշաղի ծածկոցի տակ պետք է ասի արտահայտություն` առաջարկելով ձեռքով կպչել իր մարմնի մերկ հատվածին: Ետե աղջիկը զգում է փռշոտ ձեռք, ապա փեսացուն հարուստ կլինի, եթե մերկ ձեռք` կլինի աղքատ, իսկ եթե կոշտ` կունենա կոշտ բնավորություն:
Գուշակություն անտեսանելի գրերով
Այս գուշակության համար ձեզ պետք է լիմոն , թուղթ (միջին չափսի կտրատած), մոմ և լուցկի: Ճզմեք լիմոնը, նրա հյութով փետուրով կամ ասեղով գրեք թղթերի վրա ասենք "Սեր,"Երջանկություն”,”Հաջողություն”,”Ճանապարհ” և այլն գրելուց էլ դուք կնկատեք, որ ձեր գրած տեքստը չի երևում,այո լիմոնի հյութն էլ հենց անտեսանելի գուշակության հիմքն է: Երբ դուք կգրեք կվերջացնեք ու ձեզ մոտ կմնան միայն "սպիտակ”,”մաքուր” թղթեր մտովի ասեք "ինչ է ինձ սպասվում ապագայում?” ու մի թղթիկ վերցրեք:Վառեք մոմը ու թուղթը զգուշորեն մոտեցրեք մոմին այնպես, որ շատ հեռու չլինի բայց և չայրվի ,դուք կնկատեք որ ինչ որ բան է հայտնվում թղթի վրա ,ինչ որ մի գիր:Երբ տեքստը կարդաք իմացեք ,որ դա էլ սպասվում է ձեզ ապագայում
Գուշակություն նավակով
Վերցրեք պոպոկը ու այնպես այն կոտրեք, որ ուղղակի կիսվի 2 մասի ու, որ դուք ստանաք մի պոպոքյա "նավակ”, նրա ներսում ամրացրեք մի բարակ ու փոքր մոմ , կարող եք վերցնել եկեղեցու մոմերից դրանք շատ հարմար են կամ ծննդյան :Հետո վերցրեք մի թուղթ ու այն կտրեք մի քանի միջին չափսի թղթիկների:Վրան գրեք ասենք-սեր, ամուսնություն, փող, առողջություն, ճանապարհ ու այն ամենը ինչ կուզեք: Հիմա վերցրեք մի խորը աման ու մեջը ջուր լցրեք, թղթիկները ամրացրեք ամանի եզրերին ,վառեք մոմը ու ասելով "ինչ է ինձ սպասվում ապագայում” դրեք այն ջրով լի ամանի մեջտեղում, ու հետևեք նրա ընդացքին, որ թղթին նա մոտենա ու վառի , այդ էլ կսպասվի ձեզ ապագայում: Սա իրականում շատ սիրուն գուշակություն է:
Գուշակություն երկու զառերի միջոցով
.վերցրեք մի զույգ զառ
2.մի հատ փոքր բաժակ
3.զառերը գցեք բաժակի մեջ ու 3 անգամ պտտեք ժամացույցի սլաքին հակառակ ու գցեք 30 սմ տրամագծով մի հարթ տեղ, այդ ընթացքում մտքում տալիս ենք հարցը.
4.գումարեք ստացվատ թվերը ու ստացեք պատասխանը:
Պատասխաններ
1-Այո
2-Ոչ
3-Զգույշ
4-Խելք է պետք
5-Հաջողություն
6-Իհարկե
7-Հավատ է պետք
8-ՈՒշադրություն է պետք
9-100%:)
10-Դժվար թե
11-Իմաստ չունի
12-Շանս կա
Բայց եթե դուրս է մնում դա 30 սմ-ից 3 անգամ ուրեմն այդ օրը էլ պետք չի նայել, հա 1 կնգնի բնականաբար այն դեպքում երբ մի զառը դուրս մնա շրջանից: