Главная » 2013»Сентябрь»14 » Դիանա Գրիգորյանը պատմել է իր նոր ծրագրերի և «Հարազատ թշնամի» սերիալի մասին
Դիանա Գրիգորյանը պատմել է իր նոր ծրագրերի և «Հարազատ թշնամի» սերիալի մասին
00:02
Դիանա Գրիգորյանը պատմել է իր նոր ծրագրերի և «Հարազատ թշնամի» սերիալի մասին
bravo.am Հայկական սերիալների ամենաքննարկվող սցենարիստ Դիանա Գրիգորյանը շուտով "Արմենիա” հեռուստատեսությամբ հեղինակային նոր ծրագիր կվարի: Շատերը կհիշեն նրա "Բումերանգ”-ն ու "Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիք”-ը, որոնց փոխարինելու է եկել "Փակագծերից դուրս”-ը: Դիանա Գրիգորյանը
BRAVO.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հաղորդումը եթերում կլինի հոկտեմբերից."Այն սոցիալական բնույթ ունի. կփորձենք լուծել խնդիրներ, իհարկե, մեր հնարավորությունների սահմանում: Ընտրվելու եւ քննարկվելու են ամենաթիրախային թեմաները: Մենք պարզապես զրուցելու ենք, շփվելու ենք այն մարդկանց հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են եզրագծից այն կողմ: Էժանագին եւ շինծու բանավեճեր չեն լինի”:
Դիանա Գրիգորյանը նշել է, որ շատ է կարոտել հեռուստադիտողի հետ շփումը."Ամեն օր հեռուստատեսությունում եմ եւ այսպես ասած եթերային հիվանդությամբ չեմ տառապում: Շատ եմ ափսոսում, որ այս հաղորդումն ուղիղ եթերում չի լինելու”: