Главная » 2013 » Сентябрь » 14 » «Քաղաքումի» Մելոն պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին
«Քաղաքումի» Մելոն պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին

esyes.am «Քաղաքում» հեռուստասերիալից հայտնի դարձած Մելոն` իրականում Գևորգ Մանուկյանը, նոր եթերաշրջանում էլ շարունակում է նկարահանվել նշված հեռուստասերիալում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսակցությունները, թե Գևորգն առաջիկայում հանդես կգա այլ հեռուստանախագծում, այդ պատճառով էլ այժմ ավելի պասիվ է «Քաղաքումում» և քիչ է լինում էկրանին, չեն համապատասխանում իրականությանը:

 

 

«Այլ հեռուստաընկերությունների նախագծերում ընդգրկված չեմ: «Շանթում» ինձ շատ հարմար եմ զգում և չեմ ցանկանում տեղափոխվել այլ տեղ: Ե´վ «Բանակում», և´ «Քաղաքում» սերիալներում փոքր զբաղվածություն եմ ունեցել նաև սցենարական մասով: «Բանակումից» հետո զբաղվածությունս, որպես այդպիսին, չի փոխվել, ուղղակի հիմա ավելի քիչ եմ երևում էկրանին»,- esem.am-ի հետ զրույցում ասաց Գևորգն ու հավելեց, որ եթե սցենարիստն անընդհատ նույն կերպարների վրա շեշտը դնի, շատ արագ կսպառվի:

Դերասանը, ով ժամանակին խաղացել է Գյումրու թատրոնում, Երևան տեղափոխվելու պատճառով ստիպված է եղել դուրս գալ այնտեղից, սակայն թատրոնից չի հրաժարվել. «Առաջիկայում հետաքրքիր մի նորություն կունենամ, որը կապված է թատրոնի հետ, սակայն այժմ չեմ ցանկանում բացել փակագծերը, քանի որ սիրում եմ խոսել այն ամենի մասին, ինչն արդեն արված է և շոշափելի»:

00:02
«Քաղաքումի» Մելոն պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին
Просмотров: 628 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться