Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Համբուրգ»-ին: Խաղն ավարտվեց 6:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 22-րդ րոպեին խփեց «Բորուսիա»-ի երկրորդ գոլը:
«Բորուսիա»-ն իր ակտիվում գրանցեց 5-րդ անընդմեջ հաղթանակը՝ 15 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: