Միակ բանը, որ ինչ-որ կերպ կարող է կանխատեսել մեր ճակատագիրը, դա խալերն են: Սա ժամանակի ընթացքում հաստատված ճշտություն է: Օրինակ Խալը ունքերի վրա աջ ունքի վրա - նշանակում է շուտ ամուսնություն, ձախի վրա` ուշ ամուսնություն: Խալը այտերի վրա աջ այտի վրա - նշանակում է, որ մարդ հակված է սիրային խորը տպավորությունների, ձախի վրա` նրան սպասվում են շատ տհաճություններ կյանքում: Խալը շուրթերի վրա - տնային հարմարավետության ձգտող մարդ: Խալը շուրթերի վերևի մասում - հաջողություն սիրո մեջ: Խալը քթի վրա - այս մարդիկ հաջողակ են ամեն ինչում իրենց կյանքում, նրանց միայն կարելի է նախանձել: Այտերի փոսիկները խորհրդանշում են հաջող սեր, սա ի վերուստ շատ բարի նշան է: Վլադիմիր Մալյոշինը գտնում է, որ ինչ տրված է մեզ բնությունից, դա մերն է, իսկ որքանով գեղեցիկ այն կդառնա, կախված է միայն մեզանից, մեր դաստիրակությունից, վարքագծից և հոգուց: Զբաղվեք ինքնադաստիրակմամբ, և դուք կլինեք գեղեցիկ: