Ֆորումներում և կայքերում առավել շատ առաջարկվող ծրագրերը, որոնք կարող էին օգտակար լինել, այս ծրագրերն էին՝ "Recuva", "GetDataBack","EasyDriveDataRecovery": Սակայն այս ծրագրերը ունեն մեկ ընդհանուր թերություն՝ անվճար չեն, կամ միայն փորձնական տարբերակն է առկա, որը կատարում է ֆայլերի ոչ ամբողջական վերականգնում:
Շարունակելով փնտրտուքը հանկարծ գտա մի փոքրիկ, բայց շատ օգտակար ծրագիր՝ Undelete Plus 2.98 Portable (Ներբեռնել):
Հենց այս ծրագիրը օգնեց ինձ վերականգնել արդեն ջնջված ֆայլը: Նաև նշեմ, որ ինտերնետում կան այս ծրագրի տարբեր տարբերակներ և նրանց մի մասը իրականում չի աշխատում:
Ներբեռնում ենք ծրագիրը բացում ՝ արխիվը և տեղադրում ենք ծրագիրը:
Ծանոթանանք ծրագրի ինտերֆեյսի հետ - Ծրագիրը անգլերեն է, սակայն կա նաև ռուսերեն տարբերակը: Տրված են կոնտակտային տվյալներր՝ կայք՝ "http://www.undelete-plus.com" և էլ-փոստ՝ support@undelete-plus.com: Ներքևում ծրագրի տարբերակն է՝ 2.9.8.0 և այլն:

Հետո ձախ անկյունում տեղադրված են կոշտ սկավառակները, դրանք կարող են լինել մեկ կամ մի քանի հատ: Ընտրում ենք այն սկավառակը, որտեղ որ գտնվել է ջնջված ֆայլը, օրինակ՝ "D:: Հետո ընտրում ենք, թե որտեղ է պահպանվելու վերականգնված ֆայլը:Բոլոր քայլերը անելուց հետո, սեղմում ենքStart Scan կոճակը և սպասում ենք, մինչև կավարտվի վերականգնումը:
Ահա, թե ինչ ստացվեց:
"File Types" բաժնում առաջարկվում է ընտրել ջնջված ֆայլի ֆորմատը: Որպեսզի միայն երևան ցանկալի ֆայլերը, ընտրեք համապատասխան ֆորմատը: Ինձ մոտ .avi ֆորմատի տեսանյութ է, այդ պատճառով ընտրել եմ՝ "Avi Multimedia". Հետո գտնված ֆայլերի մեջից ընտրում ենք մեր փնտրած ֆայլը : Ինձ մոտ՝ "GEOGRAFIA.avi":
"Preview" բաժնում կարող եք տեսնել ֆայլի մասին ինֆորմացիան: Այժմ սեղմում ենք "Recover File" և բոլոր նշված ֆայլերը վերականգնվում են: Այդ մասին վկայում է՝"Восстановлен успешно "GEOGRAFIA.avi" հիշեցումը: Հիմա գտնենք այն տեղը, որտեղ պահպանվել է վերականգնված ֆալլը: Ահա և մեր վերականգնած ֆայլը:Ահա և այսքանը:
Շտապեք վերականգնել ջնջված կարևոր նյութերը և ֆայլերը: