Главная » 2013 » Сентябрь » 22 » Կատվի աչքերով տղան
Կատվի աչքերով տղան
Չինաստանում ապրում է արտասովոր աչքերի գույնով մի տղա՝ Նոնգ Յուխոյը: Մթության մեջ երեխայի աչքերի փայլն ու ձևը զարմացնում են գիտնականներին: Վաղ հասակից տղայի հայրն անհանգստացած էր, որ երեխայի աչքերի գույնը ոչ թե սև է, ինչպես չինացիների մեծամասնությանը, այլ կանաչադեղնավուն, ինչպես կատուներինը: Երբեմն, Նոնգի աչքերի գույնը կապույտ է թվում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երեխայի աչքերը կատվի աչքերի պես փայլում են մթության մեջ: 

Հայրը որդուն հիվանդանոց է տարել, որտեղ բուժաշխատողները բազմակողմանիորեն ուսումնասիրել են այդ երևույթը: Պարզվում է, որ Նոնգ Յուխոյը կարողանում է կարդալ լիակատար մթության մեջ: Իսկ լուսավորության դեպքում նրա տեսողությունը սովորական է, ինչպես բոլորինը: Բժիշկները այդ երևույթը բացատրում են ի ծնե արատով, որը կրում է լեյկոդերմիա անունը: Հիվանդության ախտանիշներից մեկը եղջերաթաղանթում պաշտպանական պիգմենտի բացակայությունն է, ինչը մեծացնում է լույսի նկատմամբ զգայունությունը:
http://www.realfacts.ru/uploads/posts/2012-01/1326789812_1.jpg
http://www.realfacts.ru/uploads/posts/2012-01/1326789792_2.jpg
23:26
Կատվի աչքերով տղան
Просмотров: 421 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться