"Արմենիա” հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող "32 ատամ” հումորային ծրագիրը նոր եթերաշրջանում կցուցադրվի Հ1-ով. ահա այսպիսի լուր է տարածվել մամուլում, որը ճշտելու նպատակովBRAVO.am-ը զրուցել է ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի հետ: "32 ատամ" ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը
"Հանրայինի հետ պայամանավորվածություն չունենք, որ "32 ատամ”-ը հեռարձակվի այդ ալիքով: Լուրը չի համապատասխանում իրականությանը: "32 ատամ”-ը Հ1 տանելու մասին ո´չ "Արմենիա”-ի հետ ենք խոսել, ո´չ Հ1-ի”,-պարզաբանել է նա: