Главная » 2013»Сентябрь»25 » Միհրան Ծառուկյան. «Այն մարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են սիրելիին»
Միհրան Ծառուկյան. «Այն մարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են սիրելիին»
23:29
Միհրան Ծառուկյան. «Այն մարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են սիրելիին»
Միհրան Ծառուկյանն իր "սրտի ուզածը” ներկայացնելուց հետո մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ օրերս նշել է 26-ամյակը, իսկ սեպտեմբերի 29-ին էլ ելույթ կունենա Լոս Անջելեսի "Pasadena Civic” համերգասրահում: Իսկ մինչ այդ նա պատասխանել է BRAVO.am-ի հարցերին: Միհրան Ծառուկյանը
-Երեւանում մենահամերգ կլինի՞:
-Ցանկություն, անշուշտ, կա, բայց պետք է լավ պատրաստվել: Անգամ համերգային ծրագրի վրա ենք աշխատել, տեսնենք` երբ կիրականացնենք:
-Շրջագայություններ, ձայնագրություններ… ժամանակ մնո՞ւմ է ընտանիքին, ընկերներին տրամադրելու համար:
-Ընկերներս էլ են աշխատում, այդ պատճառով հաճախակի չենք հանդիպում: Իսկ ընտանիքիս հետ կապը միշտ կա, բացակայության ժամանակ էլ հեռախոսով տեղեկացնում կամ տեղեկանում եմ նրանց մասին: Միհրան Ծառուկյանը
-Մեր մայրաքաղաքում որտե՞ղ կարելի է տեսնել քեզ:
-Ընկերներիս հետ հաճախ սրճարաններ ենք այցելում, բայց հիմնականում ուշ ժամերին:):
-Անձնական կյանքում փոփոխություն կա՞: Մինչեւ հիմա քեզ եւ հայտնի սերիալի հերոսուհուն սիրավեպ են վերագրում:
-Նման բան չի եղել, չկա եւ չի լինի: Այն մարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են սիրելիին: Երբ գտնեմ նրան, այդ ժամանակ բոլորն էլ կիմանան:
-Իդեալ ունե՞ս: Ինչպիսի՞ն պետք է լինի քո կինը:
-Հատուկ չափանիշներ չկան, պիտի զգամ… Չեմ կարող բառերով ասել: