Главная » 2013 » Հոկտեմբեր » 2 » Իրականում Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը միասին են, թե ոչ
Իրականում Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը միասին են, թե ոչ

Թովմասյանը վերջապես գաղտնազերծել է իր և երգիչ Միհրան Ծառուկյանի սիրավեպը: Դերասանուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջում բացված ալբոմը, որում զետեղված են իր և Միհրան Ծառուկյանի` Էլենի և Գոռի լուսանկարները սերիալային նկարահանումների ժամանակ, լայն քննարկումների առիթ է դարձել:

Այս մասին ESem.am-ը խոսեց Շուշաննայի հետ, ով գտնվում էր «Տնփեսա» սիթքոմի նկարահանումներին, սակայն մեր հարցերին պատասխանելու ժամանակ գտավ: Սերիալային դերասանուհին մեզ հայտնեց, որ ալբոմը բացելուց հետո իր էջում էլ է նամակների տեղատարափ. բոլորը ցանկանում են իմանալ` իրականում ինքն ու Միհրան Ծառուկյանը միասի՞ն են:

««Դժվար ապրուստն» առաջին հեռուստանախագիծն էր, որին մասնակցել եմ: Հեռուստադիտողներն այդ սերիալի կադրերից բազմաթիվ նկարներ էին պատրաստել: Քանի որ դա առաջին նախագիծն էր, որին մասնակցել եմ, որպես ամփոփում տեղադրեցի երկրպագուների կողմից պատրաստված բոլոր նկարները: Նրանք հիմնականում Գոռի և Էլենի նկարներն էին տարածում, այդ պատճառով էլ ստացվել է, որ ալբոմի նկարների մեծ մասը Գոռ-Էլեն զույգից է: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ դա Գոռն ու Էլենն են, ոչ թե Միհրանն ու Շուշաննան: Ալբոմում էլ միայն այդ լուսանկարները չեն: Կան մի շարք նկարներ մյուս հերոսների հետ: Սա նաև երախտիքի մի ձև էր երկրպագուներին` միշտ ուշադիր և ակտիվ լինելու համար»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ  շուտով կբացի «Տնփեսա» անվամբ նոր ալբոմ, որում կտեղադրի լուսանկարներ նոր նախագծի նկարահանումներից:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ` http://www.esem.am/news/article/view/5/7855/

 

 

23:01
Իրականում Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը միասին են, թե ոչ
Просмотров: 617 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/8
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться