Главная » 2013 » Հոկտեմբեր » 2 » Ինչպես հագնվել, որ տղամարդը հայացքը չհեռացնի ձեզանից
Ինչպես հագնվել, որ տղամարդը հայացքը չհեռացնի ձեզանից

Յուրաքանչյուր կին կամ աղջիկ ցանկանում է անթերի տեսք ունենալ ու գրավել տղամարդկանց ուշադրությունը: 

Տղամարդուն դուր գալու համար կինը ուսումնասիրում է նորաձևության զարգացումները, հագուստ ու աքսեսուար գնելու համար շատ ժամանակ է ծախսում: 

Տղամարդկանց համար ամենակարևորն այն չէ, թե որքան նորաձև է հագնված կինը, այլ շատ տարբեր չափանիշներ:
Որպես կանոն, ուժեղ սեռի ներկայացուցիչների համար գայթակղիչ է այն կինը, ով չի թաքցնում իր արժանիքները բաճկոնի հսկայական ուսերի, անհարկի լայն շալվարների տակ:

Եթե հագուստը գեղեցիկ ընդգծի ձեր մարմինը, ապա վստահ եղեք, որ մշտապես կլինեք տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Որոշակի կերպարները նույնպես կնպաստեն ձեր գրավչությանը: Գրասենյակային, սպորտային կամ երիտասարդական ոճերը նույնպես իրավունք ունեն գոյություն ունենալու, սակայն չեն ապահովի այն արդյունքը, որը պետք է կնոջը, որպեսզի գայթակղի տղամարդուն:

Ուշադրությւոն դարձրեք մազերի հարդարմանն ու դիմահարդարմանը:

Ի վերջո ինչպիսի հագուստ ընտրել, որպեսզի տղամարդը չկարողանա հայացքը հեռացնել ձեզանից:

Տղամարդիկ տարբեր տիպերի են լինում և հրապուրվում են տարբեր տիպի կանանցով:

«Կազանովաներին» գրավելու համար առանձնակի ջանքեր չեն պահանջվում: Հիմնական ատրիբուտը զուգագուլպաներն են դրանք կարող են լինել տարբեր մոդելների ու գույների:

«Մաչոներ», օրինակ, նախընտրում են ընդգծված կանացիությունը: Այս տիպի տղամարդուն գրավելու համար ձեր զգեստապահարանում փնտրեք շրջազգեստներ, ժանյակավոր զգեստներ և նմանատիպ հագուստ, այս դեպքում մաչոն ձերը կլինի:

Եվ միշտ հիշեք, որ միօրինակությունը հոգնեցնում է տղամարդուն: 

23:03
Ինչպես հագնվել, որ տղամարդը հայացքը չհեռացնի ձեզանից
Просмотров: 1029 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/8
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться