
հայ աստղերը համախմբվել են` պատասխանատվության ենթարկելու ապատեղեկատվություն տարածողներին:
Այսօր որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել այն մասին, որ մեր շոուբիզնեսյան աստղերից մի քանիսը` Ալինա Մարտիրոսյան, Արմինկա, Գարիկ Պապոյան, Չարենց, Էմմի, Անդրե, Տիգրան Ներսիսյան, Աննա Էլբակյան, Գոռ Սուջյան, Սոս Ջանիբեկյան, Սոֆի Մխեյան, Անուշիկ Ալավերդյան, Արսեն Գրիգորյան, Կարեն Բաբաջանյան, Շողեր Գրիգորյան, Հովհաննես Ազոյան, Վահագն Գրիգորյան, Համո, Լիլի Էլբակյան, Արա Գևորգյան, Վաչե Թովմասյան, Գոռ Վարդանյան, Նարեկ Ղափլանյան, աղանդավորական շարժման անդամներ են:
Այս տեղեկատվությունը առաջ էր բերել շատերի վրդովմունքը: Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջին եկած նամակներին ի պատասխան հանդես է եկել հայտարարությամբ. «Ես աղանդավո՞ր: Էն էլ «կյանքի խոսքից» հա՞: Այ էս արդեն ծիծաղալու չի: Էս հոդվածից հետո ինձ եկած բոլոր նամակներին այստեղ եմ պատասխանում- «Ես երբևէ որևէ աղանդի չեմ պատկանել և չեմ պատկանում»,- բարկացած գրառել էր երգչուհին: Ինչ վերաբերում է նրա ընկեր Կարեն Մամիկոնյանին, ապա այս ապատեղեկատվությունից բորբոքված նա էլ իր հերթին հանդես էր եկել ֆեյսբուքյան նման հայտարարությամբ. «Գրածս ուղղված է այս նյութի գրողին: Այ անտԱՂԱՆԴ … դու ոչ թե լրագրող ես, այլ լրաԳՐՈՂ ՈՒ ՍԵՎ ՑԱՎ: Ամեն մարդ իր կյանքում երկու հարցի պետք է պատասխանի` «ով ես դու ու ինչ ես անում»… Ե՞վ… Ո՞վ ես դու: դու կյանքի ԽՈՑ ե՞ս: Անուշիկ Ալավերդյանի մասին սխալ տեղեկություններ տարածելու համար մի ապտակիր ինքդ քեզ»:
Երգչուհի Էմմին ևս վրդովված այս զրպարտանքից, ֆեյսբուքյան իր էջում գրառել էր. «Արդյո՞ք կարող եք ապատեղեկատվության համար նույնչափ հստակ և վստահ խոսել իմ իրավաբանի հետ»:
Ինչ վերաբերում է հումորիստ, դերասան, շոումեն Հովհաննես Ազոյանին, ապա նա ArmStar.am-ի հետ զրույցում նշել է, որ ըստ նրա սա պատվեր է, այնուամենայնիվ Հովոն այս երևույթին էլ է «հումորով ու թեթև» վերաբերվում: «Ըստ իս, սա մի մարդու, մի կառույցի պատվեր է: Ես չեմ ուզում շուտափույթ եզրակացություններ անել, ամեն դեպքում սա անհեթեթություն է… Անգամ չգիտեմ ինչ ասել»: Հարցին, թե Հովոն ու մյուսները կձեռնարկեն արդյոք որևէ քայլ վերջ դնելու այս և նմանատիպ մյուս նյութերին, Հովոն պատասխանեց. «Այս նյութը և առհասարակ որևէ բան ինձ չի կարող վարկաբեկել: Ես կվարկաբեկվեմ այն ժամանակ, երբ իմ քայլերը կտանեն դրան, ոչ թե որևէ մեկի նյութը կամ գրածը», -սառնասրտորեն ու իրատեսորեն մեկնաբանել է Հովոն: