Главная » 2013 » Հոկտեմբեր » 6 » «Զա-ռա», «Զա-ռա», «բրավո». քաղաքացիները դիմավորեցին Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Զա-ռա», «Զա-ռա», «բրավո». քաղաքացիները դիմավորեցին Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորեցին ոչ թե ձվերով և լոլիկներով` ինչպես խոստանում էր իշխող կուսակցության երիտասարդական թևը, այլ աղ ու հացով, ծաղիկներով, փուչիկներով, եռագույնը ծածանելով և « Զա-ռա», «Զա-ռա» բացականչություններով:

Օդանավակայան էին եկել քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և պարզապես ՀՀ քաղաքացիներ, ովքեր համարում էին, որ Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել է հենց իրենց հուզող հարցը:

Նշենք, որ պատգամավորը տեսնելով մարդկանց բազմությունը՝ նույնիսկ հուզվեց և դժվարությամբ կարողացավ խոսքեր արտաբերել:

Նա նշեց, որ ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել է հենց այն հարցը, որը հուզում է հայ ժողովրդի մեծամասնությանը, և դրա համար չի զղջում: Պատգամավորը հուզված արտասանեց. «Փոխելու ենք»: Այնուհետև քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրեն ջերմորեն դիմավորելու համար և հեռացավ օդանավակայանից:
23:05
«Զա-ռա», «Զա-ռա», «բրավո». քաղաքացիները դիմավորեցին Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Просмотров: 367 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/12
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться