Главная » 2013 » Հոկտեմբեր » 7 » «Քաղաքումի» Վարուժը ընկերուհի ունի. ՖՈՏՈ
«Քաղաքումի» Վարուժը ընկերուհի ունի. ՖՈՏՈ

«Քաղաքում» սերիալում Վարուժի դերակատարը` Գոռ Հարությունյանը առաջինը ESem.am-ին պատմեց ընկերուհու և ստեղծագործական առաջիկա նորությունների մասին:

Գոռի ընտրյալը 20-ամյա Մարի Երիցյանն է, ով սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժնում: Գոռն ու Մարին հանդիպել են մոտ մեկ տարի առաջ, երբ վերջինս գնացել էր նկարահանվելու «Քաղաքում» սերիալում:  Գոռի խոսքերով` Մարին դժվարությամբ է համաձայնել ընկերություն անել իր հետ. «Նա հեշտությամբ չհամաձայնեց ընկերություն անել ինձ հետ, ինչի համար ուրախ եմ :) Երկար ժամանակ նրան համակրել, սիրել ու գժություններ եմ արել, որպեսզի սիրտը գրավեմ»:

Մարիի համար արած գժություններից Գոռն առանձնացրեց, որ օրվա ընթացքում 2-3 անգամ Ալավերդի է գնացել` սիրելիին տեսնելու: «Ամառային արձակուրդներին նա իրենց տուն էր գնացել, որը գտնվում էր  Ալավերդիում: Գիշերը երեքին ճանապարհ էի ընկնում` լուսաբացին հանդիպելու նպատակով. ծաղիկներով կանգնում էի նրանց պատուհանի տակ ու ասում, որ սիրում եմ: Այս ընթացքում բազմաթիվ խելառ բաներ եմ արել»,- հիշեց Գոռը, ով բացի սերիալում նկարահանվել,  որպես երգիչ աշխատում է երևանյան ակումբներից մեկում:

Գոռից հետաքրքրվեցինք, արդեն մտածու՞մ են հարաբերությունների օրինականացման մասին: «Հնարավոր է` այս տարվա ընթացքում նշանվենք, իսկ ամուսնությունը, կարծում եմ, մեկ տարուց կլինի: Շատ եմ ուզում, որ Մարին Կոնսերվատորիա ընդունվի: Նա խելացի աղջիկ է, եթե անվճար ընդունվի, անմիջապես կամուսնանանք:)»,-ծիծաղելով նշեց Գոռն ու հավելեց, որ այս պահին էլ կցանկանար ամուսնանալ սիրելիի հետ:  Դերասան-երգիչը, ով մինչ սերիալում նկարահանվելը մասնակցել է «Հայ սուպերսթար 4»-ին ու հասել մինչև եզրափակիչ` զբաղեցնելով 4-րդ տեղը,  նշեց նաև, որ ընկերուհին ևս իր ուժերը փորձել է երաժշտական ասպարեզում. «Նախորդ տարի նա մասնակցեց «Հայաստանի ձայնը» նախագծին, սակայն չանցավ, ինչի համար ուրախ եմ: Չեմ ցանկանում, որ նա երգչուհի դառնա»:

 

 

20:32
«Քաղաքումի» Վարուժը ընկերուհի ունի. ՖՈՏՈ
Просмотров: 521 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться