Главная » 2013 » Հոկտեմբեր » 7 » Ո՞վ է Հասմիկ Կարապետյանի ընտրյալը
Ո՞վ է Հասմիկ Կարապետյանի ընտրյալը

Այսօր երգչուհի Հասմիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը և նշել, որ հարաբերությունների մեջ է՝ չնշելով որևիցե անուն: Հիշեցնենք, որ դեռևս իր ծննդյան օրը ESem.am-ին երգչուհին ասել էր, որ կա մեկը, ով այս տարի իրեն առաջին անգամ է շնորհավորելու: Այն ժամանակ Հասմիկը չցանկացավ մանրամասնել դա՝ միայն նշելով, որ գուցե առաջիկայում անձնական փոփոխություններ ունենա:

Այսօր ESem.am-ի հետ զրույցում 36-ամյա երգչուհին հաստատեց, որ սիրված է ու սիրում է: «Ուղղակի մեկ խոսքով կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ այս պահին. սիրված կին եմ և սիրում եմ»,- նշեց երգչուհին` հավելելով, որ մինչև հարաբերությունների օրինականացումն ավելին չի կարող հաղորդել, ինչի պատճառով էլ չի ցանկանում բացահայտել ընտրյալին:

Սիրելիի մասին խոսելիս երգչուհին միայն ասաց, որ ամիսներ առաջ է հանդիպել նրան: «Միշտ խոսել եմ անձնականիս մասին, բարձրաձայնել եմ փոփոխությունները, սակայն այժմ իմ անձնականը միայն իմն է»,- պնդեց նա:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ`http://www.esem.am/news/article/view/5/7886/

 

20:34
Ո՞վ է Հասմիկ Կարապետյանի ընտրյալը
Просмотров: 412 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться