Ինչպես հայտնում է Новости-Грузия գործակալությունը, Սահակաշվիլին առաջարկել է նաև կուսակցության նոր դրոշ (հինը պետության ներկայիս դրոշն է, որը կուսակցությունը
«վարդերի հեղափոխությունից» հետո դարձրեց պետական խորհրդանիշ): Այն կրկնում
է ներկա Վրաստանի դրոշը, սակայն 4 խաչերի փոխարեն պատկերված է 4 կարմիր սիրտ:
«Մենք առաջարկում ենք ձեզ սիրո դրոշ, որը խորհրդանշում է քրիստոնեական արժեքների շուրջ միավորում», - ասել է նա: