Главная » 2013 » Հոկտեմբեր » 8 » Ծիծաղի միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը
Ծիծաղի միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը

Եթե ցանկանում եք մարդուն ճանաչել և կարդալ նրա հոգին, ապա ուշադրություն մի դարձրեք, թե ինչպես է նա լռում, խոսում, լալիս կամ թե ինչ կերպ է ընդունում փայլուն գաղափարներ, այլ նրան հետևեք այն ժամանակ, երբ նա ծիծաղում է:

 

Ծիծաղի միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Ծիծաղը «հու-հու-հու»-ով, ցուցադրական ծիծաղն է. սովորաբար, հանդիպում է վախկոտ, սնահավատ և անգամ գողության ընդունակ մարդկանց մոտ:

 

Ծիծաղը «հա-հա-հա»-ով իսկական ծիծաղն է: Այն բխում է սրտից, վկայում է շրջապատի հետ ունեցած ներդաշնակ հարաբերության մասին: Այսպես է ծիծաղում ուրախ և բարի մարդը:

 

Ծիծաղելիս ձեռքը դեպի շուրթերն է տանում' նշանակում է, որ մարդը պատկերացում ունի քաղաքավարության մասին: Նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում գտնվելը:

 

Ծիծաղելիս բերանը ձեռքով փակում է' մի քիչ փխրուն է և վստահ չէ սեփական ուժերին: Գերադասում է քողարկված մնալ:

 

Ծիծաղելիս ձեռքով հպվում է դեմքին կամ գլխին' երազկոտ է:

 

Ծիծաղելիս աչքերը կկոցում է' սա վկայում է հավասարակշռության, սեփական ուժերին վստահելու և իմաստության մասին: Նա գործունյա է և սկզբունքային:

15:41
Ծիծաղի միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը
Просмотров: 485 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться