1in.am-ը գրում է.
Բոլորովին վերջերս Քրիստինա Ագիլերան ամեն քայլափոխի ասում էր, որ թմբլիկ լինելն իրեն դուր է գալիս, բայց նա մտափոխվեց: Նա հիմա ավելի բարեկազմ ու թարմ տեսք ունի, գրում է spletnik.ru-ն:
Քրիստինան հրաշալի արդյունքի է հասել մեկ տարուց էլ պակաս ժամանակում, ինչն էլ դարձել է հերթական շշուկների թեման՝ թե նա ինչպես է այդքան արագ նիհարել գրեթե 37 կիլոգրամով:
Մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ գրել են, որ երգչուհին ենթարկվել է վիրահատության, որպեսզի ավելի քիչ սնվի, սակայն համացանցի շատ օգտատերեր չեն համաձայնել այս վարկածի հետ:
Ենթադրվում է նաև, որ 32-ամյա Ագիլերան դիետայի միջոցով ինքնուրույն նիհարել է, սակայն հետագայում, այնուամենայնիվ, դիմել է բժշկի՝ կազմվածքն ավելի կատարելագործելու համար: Շատ դիետոլոգներ ևս այս կարծիքին են:


