Главная » 2013 » Հոկտեմբեր » 13 » Մովսես Երեմյանը դեռևս սպասում է ծննդյան անակնկալին
Մովսես Երեմյանը դեռևս սպասում է ծննդյան անակնկալին

Մոդել-դերասան Մովսես Երեմյանի համար այսօրը շնորհավորանքներով լի է եղել: Նա նշում է ծննդյան 21-ամյակը: Քիչ առաջ Մովսեսը, ընդունելով մեր շնորհավորանքը, նշեց, որ պատրաստվում է գնալ այն վայրը, ուր իրեն ընկերներն են հրավիրել. «Դեռ չգիտեմ ինչ է սպասվում ինձ: Սպասում եմ անակնկալի»:

 

 

Դերասանի փոխանցմամբ` կեսգիշերին ընկերների հետ է եղել, ովքեր շնորհավորել են իրեն ու իրենց բարեմաղթանքները հղել: Կեսգիշերին նրան շնորհավորել է նաև ընկերուհին,  ով այժմ ԱՄՆ-ում է:

Մովսեսի խոսքերով` այս տարի հիմնականում օծանելիք է նվեր ստացել, սակայն ինքը հետաքրքիր նվերներ է սիրում, որոնց դեռ սպասում է:  21 տարիների իր ծննդյան տոներից դերասանն առանձնացրեց նախորդ տարվա ծնունդը, երբ գործընկերներն անակնկալ են մատուցել իրեն. «Այդ ժամանակ նկարահանվում էի  «Գեներալի աղջիկը» սերիալում: Կեսգիշերին գործընկերներս եկան մեր բակ ` տորթով, փուչիկներով ու բարձր երաժշտությամբ ինձ շնորհավորելու»:

 

 

ESem.am-ը շնորհավորում է Մովսեսին և խոստանում առաջիկայում ներկայացնել, թե ինչ անակնկալ են մատուցել մոդելին այս տարի:

23:35
Մովսես Երեմյանը դեռևս սպասում է ծննդյան անակնկալին
Просмотров: 567 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться