Главная » 2013 » Հոկտեմբեր » 14 » Աշխարհի 15 ամենատարօրինակ ու անսովոր ծառերը
Աշխարհի 15 ամենատարօրինակ ու անսովոր ծառերը

Անսովոր ծառեր կարելի է գտնել թերևս աշխարհի յուրաքանչյուր անկյունում: Այնուամենայնիվ, կան հազվագյուտ ծառերի տեսակներ, որոնց մասին քչերին է հայտնի: Իհարկե այն, ինչ աշխարհի մի ծայրում տարօրինակ է, կարող է սովորական լինել մյուսում: Աշխարհի շատ վայրերում հազվագյուտ էնդեմիկ ծառերին հատուկ խնամքի են արժանացնում` խթանելով դրանց աճը: Երբեմն ծառերն ուղղակի այնպիսի հետաքրքիր ձևերով են աճում` շեղվելով բնությունից, որ դրան գիտնականներն անգամ չեն կարողանում բացատրություն տալ: Բազմաթիվ այսպիսի էնդեմիկ ու հազվագյուտ ծառատեսակներ դեպի այդ տարածաշրջան ենն ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների: Այս հոդվածում ներկայացնում ենք աշխարհի 15 ամենահետաքրքիր ու անսովոր ծառերը:

15 Շանդելիեր ծառ

The Big and tall Chandelier Tree

Կալիֆորնիայի ափամերձ հատվածում` Սան Ֆրանցիսկոյից 175 մղոն դեպի հյուսիս` Լեգեթում, գտնվում է «Դրայվ Սրու Թրի» (թարգմանաբար` ծառերի միջով վարել) զբոսայգին: Այս զբոսայգում այցելուները կարողանում են ավտոմեքենայով անցնել կարմիր բուն ունեցող այս հսկայական ծառերի միջով:

The Chandelier Tree

Այս զբոսայգու ամենահայտնի ծառը Շանելիերն է, որ 96 մ բարձրություն ունի: Այն Սակվոյա ծառատեսակին է պատկանում, և այն անվանում են Կալիֆորնիայի Կարմրաբուն: Մեքենաները կարողանում են անցնել դրա բացվածքով, որը 2,02 մ երկարություն ունի և 2 մ լայնություն: Այս և նմանատիպ ծառերի բները փորվել են 1930-ականներին: Այս ծառն իր անունը ստացել է անհավանական մեծ չափերի հասնող ճյուղերի հետաքրքիր ձևավորման համար: Թարգմանաբար նշանակում է «ջահ»: Ծովափնյա կարմրաբունները համարվում են աշխարհի ամենաբարձր ծառատեսակներից մեկը` ըստ «Նեյշանալ Ջեոգրաֆիկի»: Չնայած Շանելիեր-ջահ ծառը ամենաբարձրահասակը չէ, այնուամենայնիվ, տեսակով այդպիսին է համարվում: Բազմաթիվ զբոսաշրջիկներ ամեն տարի այստեղ են գալիս` տեսնելու այս հրաշալի, հետաքրքրիր ծառատեսակները:

14. Կրկեսային ծառերը

Four-Legged Giant Tree

Շատ ծառեր են բնականից` առանց մարդու միջամտության, հետաքրքիր ձևավորումներոով աճում: 1920թ.-ին ֆերմեր Ալեքս Էրլանդսոնը սկսում է պատվաստել սիկամոր տեսակի ծառեր: Մի քանի սիկամորներ իրար հետ պատվաստելով` Էրլանդսոնը հետաքրքիր ու անսովոր կառուցվածքով նոր ծառատեսակներ է ստանում: Նա առաջին ծառը կոչում է «Քառոտանի հսկա»: Օգտագործելով 4 սիկամորներ` նա պատվաստում էր տարբեր ձևավորումներ ունեցող ծառեր, այդ թվում` սրտերի, կայծակի հարվածի ձև և օղակներ: Կրկեսային ծառերից ամենահայտնին թերևս մեղվամոմի ձևավորում ունեցող կառուցվածքով ծառն է, որն աճեցվել է 6 սիկամորներից:

Weaved Circus Tree

Էրլանդսոնի Կրկեսային ծառերը կարելի է հանդիպել Գիլրոյի այգիներում` Կալիֆորնիայում: Ըստ Գիլրոյի այգիների պաշտոնական կայքի` Էրլանդսոնը 40 տարի է ծախսել, որպեսզի ստեղծի իր 70 ծառ արվեստի գործերը: 1970-ականներին` տիրոջ մահից հետո, ծառերը անխնամ վիճակի մատնվեցին, սակայն սկսած 80-ականներից պահպանված ծառերը իրենց տեղը գտան Գիլրոյի այգիներում:

13. Կյանքի ծառը

Mesquite tree in Bahrain is known as the Tree of Life

Կյանքի ծառը գտնվում է Բահրեյնում: Այս ծառը շատերը կապում են կրոնի, առեղծվածների ու միֆալոգիայի հետ: Այն խորհրդանշում է Երկրի վրա կյանքի փոխկապակցվածությունն ու կյանքի էվոլյուցիան: Առեղծվածային ու անսովոր երևույթ է այն, թե ինչպես է այս ծառը գոյատևել անջուր պայմաններում 400 տարի շարունակ: Բահրեյնի այս տարածքը անապատային է, և ծառը գտնվում է անապատի հենց մեջտեղում:

The Tree of Life

Աշխարհի 7 նոր հրաշալիքների հիմնադրամը Կյանքի Ծառը դասակարգել է որպես Աշխարհի 7 նոր հրաշալիքներից մեկը: Ծառը 9.7 մ բարձրություն ունի: Այն նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Տեղակայված է մոտ 7 մետր բարձրություն ունեցող բլրի վրա: Գիտնականներին չի հաջողվել հասկանալ, թե որտեղից է ծառը կարողանում գտնել ջրի աղբյուրը ու կարողանում արդեն 400 տարի շարունակ գոյատևել: Բահրեյնի բնակիչները հավատացած են, որ ծառը գտնվում է Եդեմի այգու վայրում: Ամեն տարի այս վայր են այցելում 50.000 զբոսաշրջիկներ: Ըստ «Գալֆ Դեյլի Նյուս»-ի` ծառը հաճախ վանդալիզմի է ենթարկվում. դրա վրա գրաֆիտիներ են նկարում, փորագրում:

12. Մատուռ ծառը

Chaple-Oak of Allouville-Bellefouse Tree in France

The Chapel Tree

Ֆրանսիայի ամենահայտնի ծառը մատուռ ծառն է: Այն կոչվում է «Ալուվիլ Բելեֆոսի մատուռ-կաղնի»` այն փոքրիկ քաղաքի անունից, որտեղ այն գտնվում է: Այսօր ծառը գրեթե 1000 տարեկան է: Ու չնայած դրա հստակ տարիքը հայտնի չէ, անուամենայնիվ այն համարվում է աշխարհի ամենածեր ծառերից մեկը: Ծառի բարձրությունը 15.25 մ է: Ծառը մատուռի են վերածել Աբոտ Դու Դետրոյթը և Հայր Դու Սերսեուն 1669թ., այն բանից հետո, երբ ծառի մեջ կայծակի հարվածից առաջացած կրակից անցք է գոյացել: Ծառը Մարիամ Աստվածածնին է նվիրված, և բազմաթիվ մարդկանց համար այն ուխտատեղի է համարվում:

11. Կամբոջայի Տա Փրոմ ծառերը

Ta Prohm Trees of Cambodia

Ta Prohm Trees

Կամբոջայի Անգքորի տարածքը հայտնի է որպես ազգային տաճարների տարածք: Ջունգլիներով շրջապատված այս տարածքում վեր են խոյանում Տա Փրոմ բուդդիստական տաճարի Մետաքսյա բամբակի ծառերը: Այս տաճարը կառուցվել է 12-րդ դարում: Այժմ միայն դրա փլատակներն են մնացել: Հարյուրավոր տարիների ընթացքում տաճարի փլատակների վրա վեր են խոյացել ծառերը:  Այսօր այս վայրը կոչվում է Անգկորի հնագիտական զբոսայգի: Մետաքսյա բամբակե ծառերը վեր են խոյացել տաճարի պատերի վրայով: Իսկ տաճարի գլխին գեղեցիկ կանաչ սաղարթն է: Այս ծառերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Բացի Մետաքսե բամբակի ծառերից` այստեղ աճում են նաև հսկայական թզենիներ: Այս ծառերը, ըստ որոշ գիտնականների, կարողացել են պահպանել այս հինավուրց կառույցներն ամբողջական փլուզումից:

10. Թեյաման բաոբաբ

Teapot Baobab Trees

Բաոբաբի հայրենիքը Մադագասկարն է, ինչպես նաև Ավստրալիան և Աֆրիկան: Մադագասկարում աճող այս բաոբաբները Թեյաման են կոչվում իրենց տարօրինակ կառուցվածքի համար: Բաոբաբը ամենալայնաբուն, բարձր ու երկարակյաց ծառերից մեկն է: Միջին բարձրությունը կազմում է 30.5 մ: Այնուամենայնիվ, բաոբաբի յուրահատկությունը իրենց հսկայական բնի մեջ է, որը հասնում է մինչև 9 մետրի: Տարվա մեծ մասն այս ծառի վրա տերևներ չեն լինում: Երբեմն բաոբաբները կոչվում են «շրջված ծառեր», քանի որ դրանց ճյուղերն առանց տերևների են վեր խոյացած:

Teapot Baobab Trees

Big Baobab

Աֆրիկայում բաոբաբներին երբեմն անվանում են «Կյանքի ծառ»: Սակայն այս դեպքում ոչ աստվածաբանական կամ հոգևոր առումով: Այս ծառը բազմաթիվ ձևերով հեշտացնում է բնիկների կյանքը, օր.` կերակուր տրամադրելով: Դրա միրգը կոչում են «Կապիկի հաց»` ըստ BBC Nature-ի: Այս միրգը հարուստ է C վիտամինով: Այս ծառի կեղևից պարաններ, գործիքներ ու հագուստ են պատրաստում: Բացի դրանից` ծառերը նաև ծառայում են որպես ապաստան:

Փաբ բաոբաբի մեջ:

The Pub

9.Բաոբաբ բանտ-ծառ

The Baobab Prison Tree

Ինչպես նշեցինք, բաոբաբներ կարելի է տեսնել նաև Ավստրալիայում: Ամենատարօրինակ բաոբաբը, որ կարելի է գտնել Ավտրալիայում, դա Արևմտաավստրալիական բանտ բաոբաբն է: 1890-ականներին բազմաթիվ բաոբաբներ ծառայել են որպես ժամանակավոր բանտեր: Այսպիսի բանտ-ծառեր կարելի է տեսնել ամբողջ Ավտրալիայի տարածքով մեկ, հատկապես Վինդհեմի շրջանում: Ըստ 1966 թ.-ի արխիվային փաստաթղթերի` այս բանտ-բաոբաբների մեջ մինչև 30 բնիկ բանտարկյալներ են պահվել: Իսկ նրանցից որոշները պահվել են դրսում` շղթաներով:
Նախկինում որպես բանտ ծառայելով` այս ծառերն այսօր տուրիստական վայրեր են, ուր բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում ամեն տարի:

8. Վիշապ ծառը

Dragon Tree in Canary Islands

Կանարյան կղզիներից մեկը, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսարևմտյան ծովափնյա շրջանում, Վիշապ ծառերի հայրենիքն է: Ծառի ներքևի հատվածը ավելի լայն է, միջին մասը` ավելի նեղ, իսկ գլխին հսկայական սաղարթ կա: Կարծես հարյուրավոր ավելի փոքր ծառեր աճած լինեն որպես մեկ ծառ` կենտրոնում կապված: Այս տարածքի` Տեներիֆե կղզու պաշտոնական կայքում այս ծառերի մասին լեգենդ է հրապարակված, ըստ որի` երբ վիշապը մահանում է, այն վերածվում է ծառի: Այդ իսկ պատճառով այս ծառերը համարվում են կենդանի: Ըստ որոշ մարդկանց` կղզում վիշապ ծառերից մեկը 5000 տարեկան է: Այնուամենայնիվ, 20-րդ դարում գիտնականները պնդել են, որ այն ընդամենը մի քանի դարվա պատմություն ունի: Այն 15.2 մ երկարություն ունի, իսկ դրա սաղարթի լայնությունը 19 մ է հասնում: Հետաքրքիր է, որ երբ այն կտրում են, կարմիր բուսահյութ է կաթում կտրվածքից:
Այս ծառը կարևոր նշանակություն ունի հունական դիցաբանության մեջ: Այն կապված է Հերակլեսի 11-րդ սխրագործության հետ, երբ նա պետք է սպաներ հարյուր գլխանի վիշապին, որպեսզի կարողանար տիրանալ 3 ոսկե խնձորներին Հեսպերիդաների այգուց: Վիշապ ծառերից բխող կարմիր բուսահյութը սպանված վիշապի արյունն է խորհրդանշում:

22:37
Աշխարհի 15 ամենատարօրինակ ու անսովոր ծառերը
Просмотров: 946 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 4.9/21
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться