Главная » 2013 » Հոկտեմբեր » 19 » Այս աշնան ամենանորաձև կոշիկները
Այս աշնան ամենանորաձև կոշիկները

Dulce Candy: Shoe PornՎառ բոտիլյոններ

Այս աշնանը բոտիլյոնները ոչ միայն շատ կանացի են, այլև շատ պրակտիկ: Դիզայներները խորհուրդ են տալիս ընտրել վառ մոդելներ բազմապիսի ճարմանդներով, կաշվի և գործվածքի համադրությամբ: Արդիական են նաև բաց տարբերակները:

I know the secret of Victoria | via TumblrՍուր քթով կոշիկներ

Սուր քթով կոշիկները կրկին առաջատար դիրք են գրավում նորաձևության հիթերի շարքում: Ընտրեք դասական սև, բեժ կամ գունավոր մոդելներ:

TumblrՔառակուսի կրունկով կոշիկներ

Նրբագեղ կոշիկների կողքին նորաձև են նաև քառակուսի կրունկով կոշիկները: Կարող եք ցանկացած գույն ընտրել, չէ՞ որ այս կոշիկների հմայքն իրենց ձևի մեջ է:

TumblrԼոուֆերներ կրունկի վրա

Այս գարնանը մենք ցածրակրունկ լոուֆերներ էինք կրում, բայց արդեն աշնանն արդիական են ամուր կրունկի վրա լոուֆերները: Ընտրեք շագանակագույն մոդելներ:

nightmareԿիսաճտքավոր կոշիկներ

Այս կոշիկը հաստատ կփրկի ձեզ ցուրտ և անձրևոտ եղանակին: Նորաձև են ճարմանդներով և տարբեր կապիչներով մոդելները:

Clothes Բոտֆորդներ

Նույնպես հիանալի տարբերակ է անձրևոտ օրերի համար: Հատկապես արդիական են շագանակագույն երանգները: Նորաձև են թե ցածրակրունկ, թե բարձրակրունկ մոդելները:

11:12
Այս աշնան ամենանորաձև կոշիկները
Просмотров: 1581 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться