Главная » 2013 » Հոկտեմբեր » 19 » Հետաքրքիր փաստեր աչքերի մասին
Հետաքրքիր փաստեր աչքերի մասին

Ինչպես ասում են «աչքերը հոգու հայելի են»: Սակայն նրանց կարևորությունն անգնահատելի է: Աչքերի միջոցով մենք տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը, տարբերում ենք գույները, ձևերն ու չափսերը, գիտելիքներ ենք ձեռք բերում, մարդկանց ենք ճանաչում և այլն:

 

Արցունքները կազմված են երեք տարբեր բաղադրիչներից՝ ճարպից, լորձից և ջրից: Եթե նրանք չկան ճիշտ քանակությամբ, ապա աչքերը կարող են չոր դառնալ:  Ուղեղի պատսախանն այդ չորությանը համարվում է անհրաժեշտ քանակությամբ պակասող բաղադրիչի արտադրումը:

Интересные факты о глазах. Часть 2

Աչքերը հարմարվում են մահացած կետերին: Որոշ բորբոքումներ, ինչպիսին է օրինակ գլաուկոման, կարող են հանգեցնել Ձեր տեսողության մեջ մահացած կետերի:

Интересные факты о глазах. Часть 2

Աչքերն արագ են ապաքինվում: Համապատասխան խնամքի ժամանակ վերականգման համար 48 ժամ կպահանջվի:

Интересные факты о глазах. Часть 2

Նորածիններն արցունքներ չունեն: Մինչև երեխան չի դառնում 4-13 ամսեկան, նրա մոտ արցունքներ չեն արտադրվում:

Интересные факты о глазах. Часть 2

Բժիշկները դեռևս չեն կարող ակնախնձորի փոխպատվաստում կատարել, քանի որ տեսողական նյարդը, որը միացնում է աչքը ուղեղի հետ, շատ զգայուն է և չի վերականգնվում:

Интересные факты о глазах. Часть 2

Հետերոխրոմիան դա մի այնպիսի երևույթ է, որի դեպքում մարդու մոտ աչքերը տարբեր գույների են լինում:   

Интересные факты о глазах. Часть 2

Աչքերը կառավարող մկանները մարմնի ամենաշարժական մկաններն են:

Интересные факты о глазах. Часть 2

Մարդկանց աչքերը կազմված են ավելի քան 2 միլիոն աշխատող բաժիններից: Նրանք բոլորն անհրաժեշտ են աչքի նորմալ գործունեության համար:


Տեսողական խնդիրների 80%-ը հաղթահարելի են ամբողջ աշխարհում: Բժշկության զարգացվածության բարձր աստիճանը նպաստում է ապաքինման արագ գործընթացին:  


Աչքերի գույնը կարող է փոխվել: Մարդկանց աչքերում երբեք չկան կապույտ կամ կանաչ գունանյութեր: Աչքերի գույնը կախված է լուսավորությունից և բազմաթիվ այլ գործոններից, հատկապես եթե աչքերը կապույտ են: Եթե Դուք կապույտաչյա եք, ապա աշխարհի բոլոր կապույտաչյա մարդկանց հետ ունեք ընդհանուր նախնի: Ամենաառաջին կապույտաչյա մարդն ապրել է մոտավորապես 6000-10000 տարի առաջ: Մինչ այդ բոլորը շագանակագույն աչքեր են ունեցել:  


Յուրաքանչյուր աչքը կազմված է 107 միլիոն հյուսվածքներից և նրանք բոլորը շատ զգայուն են:

20/20 տեսողությունը նորմալ է համարվում: Դա բժիշկների կողմից ընդունված չափանիշ է: Լավագույն տեսողական արդյունքը կազմել է 20/8: Այդպիսի տեսողության դեպքում մարդը տեսնում է 6 մետրի վրա, իսկ սովորական դեպքերում մարդիկ կարող են տեսնել 2,5 մետրի վրա:

Интересные факты о глазах. Часть 1

Եթե Դուք դնեք տեսարանը գլխիվայր շուռ տվող ակնոցներ, ապա ուղեղը կկարգավորի տեսողությունը: Այս դեպքում ուղեղը կհարմարվի այդ տեսարանին և կսկսի գործել այնպես, կարծես թե մենք ամեն ինչ ճիշտ ենք տեսնում: Բազմաթիվ փորձարկումներ հաստատել են այս փաստը:

Интересные факты о глазах. Часть 1

Մենք թարթում ենք րոպեում միջինը 17 անգամ, իսկ դա օրեկան 14280 անգամ է և տարեկան 5.2 մլն անգամ: Մի ծիծաղելի փաստ. մենք ավելի շատ ենք թարթում խոսելու ժամանակ, քան երբ լռում ենք:

Մարդիկ հաճախակի ասում են «աչքի մեկ թարթումով», քանի որ դա մարմնի ամենարագ մկանն է: Թարթելը տևում է 100-150 միլիվայրկյան և հնարավոր է մեկ վայրկյանում թարթել 5 անգամ:

Թարթելն աչքի չափազանց կարևոր ֆունկցիան է: Այն օգնում է հանել աչքի մեջ ընկած առարկաները՝ նրանց վրա արցունքներ տարածելով: Նաև արցունքներն օգնում են խոնավեցնել աչքերը և ունեն կարևոր հակաբակտերիալ հատկություններ:


Интересные факты о глазах. Часть 1

Բնակչության մոտ 99%-ը 43 - 50 տարեկան հասակում արդեն ակնոցների կարիք ունեն: Դա տեղի է ունեն այն պատճառով, որ աչքի միջի լինզան տարիքի հետ կորցնում է կենտրոնանալու հատկությունը:

Интересные факты о глазах. Часть 1

Աչքի լինզաները արագ են յուարքանչյուր ֆոտոխցիկից: Այն կենտրոնանում է այն աարկաների վրա, որոնց մենք նայում ենք:

Интересные факты о глазах. Часть 1

Տարիքի հետ բոլորի մոտ առաջանում է կատարակտ: Դա նորմալ, սովորական փոփոխություն է: Կատարակտի առաջացման միջին տարիքը 70 է:

Интересные факты о глазах. Часть 1

Շաքարախտը սովորաբար հայտնաբերվում է աչքի հետազոտումից հետո: Օրինակ, 2 տիպի շաքարախտի մասին են վկայում աչքի ետևի մասւոմ փոքրիկ արյունահոսությունները:

Интересные факты о глазах. Часть 1

Դա կարող է ակնհայտ չթվալ, սակայն վատ տեսողության պատճառը կարող են աչքերը չլինել: Գոյություն ունեն ուղեղի բազմաթիվ խանգարումներ, որոնք կապված են տեսողական համակարգի հետ: 

11:18
Հետաքրքիր փաստեր աչքերի մասին
Просмотров: 1677 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться