Главная » 2013 » Հոկտեմբեր » 22 » Միհրան Ծառուկյանը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասին
Միհրան Ծառուկյանը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասին

Ladynews.am-ը գրում է.

Ladynews.am-ի հյուրասրահում է երգիչ Միհրան Ծառուկյանը:

-Միհրա´ն, Ձեր գրեթե բոլոր երգերը սիրո մասինն են, իսկ կասե՞ք ինչ է սերը Ձեզ համար:

-Յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում և մեկնաբանում ինչ է սերը: Երբ ես սիրում եմ, ինձ մոտ ամեն ինչ դառնում է լուսավոր ու պայծառ, դրականը գերիշխում է, մարդը դառնում է ավելի բարի:

-Հաճախ եք սիրահարվո՞ւմ:

-Այո´, հաճախ կարող եմ սիրահարվել, բայց այնպես չէ, որ սիրահարվելու համար պետք է տվյալ մարդու հետ շփվեմ կամ ճանաչեմ. դա ինչ-որ ակնթարթ է լինում է և անցնում:

-Իսկ սիրե՞լ:

-Սիրելը դժվարությամբ եմ սիրում: Սերը ընթացքում է ծնվում, ժամանակ է պետք, որպեսզի իսկապես սիրես մարդուն:

-Այսինքն չեք հավատում կա «սեր առաջին հայացքից»:

 -Հնարավոր է կա, բայց ես այդքան էլ չեմ հավատում, այդպիսի բան շատ հազվադեպ կարող է պատահել: Մտածում եմ ինձ հետ դժվար նման բան լինի:

 Mihran Carukyan

-Ձեր «Սրտիս ուզածը» երգում կարևորում եք աղջկա «հասարակ պահվածքը», իսկ իրականում է՞լ է այդպես:

-Իսկապես շատ եմ կարևորում, որ աղջիկը գոռոզ չլինի, բայց ամեն դեպքում շատ «հասարակ պահվածքն » էլ ցանկալի չէ:

-Ինչպիսի՞ արտաքին տվյալներ պետք է ունենա աղջիկը, որպեսզի Ձեզ միանգամից գրավի:

-Չկան ինչ-որ հստակ տվյալներ, ես դա ուղղակի զգում եմ, թեկուզ աղջկա հայացքից: Ինձ համար շատ կարևոր է աղջիկը հոգեպես «սիրուն» լինի:

- Միհրա´ն, ի՞նչն եք առաջին հերթին կարևորում աղջկա մեջ:

-Միանշանակ կարևորում եմ համեստությունը, բայց նորից չափի մեջ:

 -Իսկ ի՞նչն է, որ միանգամից Ձեզ կվանի աղջկանից:

-Ինձ նյարդայնացնում են շատախոս աղջիկները, ովքեր անդադար կարող են խոսել: Նյարդայնացնող կարող է լինել, երբ ընկերուհիս կամ հավանածս աղջիկը ինչ-որ բան ասեմ և «ինձ չլսի»

600x580

-Կին-տղամարդ հարաբերություններում հավասարությանը ո՞նց եք վերաբերում:

-Շատ նորմալ, կողմ եմ, որ կինն աշխատի, ինչ-որ օրենքներից այդպես տեղյակ չեմ, բայց մարդկայնորեն հավասարությունը, իհարկե, նորմալ է:

-Խոսեցիք աշխատանքից, իսկ աղջկա աշխատանքային բնագավառը կկարևորե՞ք ընտրություն կատարելիս:

-Կցանկանայի շոու բիզնեսից չլիներ:

-Գուցե խա՞նդն է պատճառը:

-Ոչ թե գուցե, այլ հաստատ խանդն է պատճառը:

 - Եթե սիրեք, ինչքա՞ն եք պատրաստ պայքարելու հանուն այդ սիրո:

-Եթե սիրում ես, չես կարող չպայքարել ու դա որոշելով չէ. սիրում ես ու ինքնըստինքյան պայքարում:

600x580

-Մեր ազգային ավանդույթները օրեցօր հօդս են ցնդում, ո՞նց եք վերաբերում այդ երևույթին:

-Շատ վատ է. ինքս ավանդապաշտ եմ ու կուզեի, որ մեր ավանդությները պահպանվեին:

-Օրինակ որո՞նք:

-Բարոյականությունը:

-Արտերկրում շատ եք լինում, կարծում եմ օտարազգի աղջիկների հետ շփումն էլ անխուսափելի է, հնարավո՞ր Ձեր ընտրյալը լինի օտարազգի:

-Ո´չ:

 -Հաճախ եք հայտնվում ցանկալի փեսացուների շարքում, ե՞րբ եք պատրաստվում լքել այդ շարքերը, կա՞ ինչ-որ մեկն արդեն:

-Ո´չ, չկա, հենց լինի կլքեմ:

 

21:02
Միհրան Ծառուկյանը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասին
Просмотров: 397 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться