Главная » 2013 » Հոկտեմբեր » 23 » Արամեի կյանքի «մութ» անկյունները
Արամեի կյանքի «մութ» անկյունները

esem.am-ը գրում է. Հայկական շոուբիզնեսի ամենացանկալի փեսացուներից Արամեն վերջերս ամուսնացավ: Life.panorama.am-ի հետ զրույցում Արամեն պատմեց իր առաջին սիրո, ապագա ծրագրերի ու բիզնեսի մասին, անդրադարձավ իր ամուսալուծության մասին մտացածին լուրերին ու շատ այլ հարցերի:

 

 

 -Որտե՞ղ եք ծանոթացել Ձեր կնոջը և ե՞րբ հասկացաք, որ հենց նա է այն միակը:

-Անկեղծ ասած չեմ հիշում: Մենք իրար ճանաչում էինք դեռևս 2000 թվականից: Երկար տարիների դադարից հետո հանդիպեցինք և հասկացանք, որ երկուսս էլ միմյանց համակրում ենք: Մենք միասին ենք որոշել, որ մեր հետագա կյանքում պետք է միասին լինենք:

 -Ինչպի՞սին է եղել Ձեր սիրո և ամուսնության առաջարկությունը Աննային:

- Առաջարկություն չի եղել, ուղղակի ասել եմ: Կար ներքին փոխհամաձայնություն: Հատուկ պատրաստվելու և ամուսնության առաջարկություն անելու անհրաժեշտություն չեղավ: Ես չեմ սիրում ձևականությունների հետևից ընկնել՝ թյունինգ արված մեքենան, բնականից լավը չէ: Կինս՝ Աննան, եղել է այն միակը, ում ես եմ առաջինը սիրո խոստովանություն արել: Դեռ դպրոցական հասակից միշտ ինձ էին սիրահարվում և առիթ չէր լինում, որ ես սեր խոստովանեի: Միշտ վախենում և ամաչում էի այդ քայլը անելուց: 

-Ինչպե՞ս նշեցիք ձեր միությունը:

-Վերջին դեպքերից հետո իմ կյանքում շրջադարձային փոփոխություններ եղան: Դրանից հետո ես լիովին փոխվել եմ: Իմ կյանքի ամենակարևոր մարդու ֆիզիկական կորուստը թույլ չտվեց ինձ անգամ շնորհավորանքներ ստանալ (ցավոք, վերջերս մահացավ Արամեի հայրը-Life.panorama.am): Քանի որ մեր ամուսնության օրը նախապես որոշված էր և երկար գործընթաց էր պահանջում փոփոխման համար, ես որոշեցի, որ մեր միությունը պետք է լինի այդ օրը: Մեր ամուսնությունը հաստատել ենք միայն ԶԱԳՍ- ում' առանց, նույնիսկ, փոքրիկ արարողության:

 -Առաջնեկը տղա, թե՞ աղջիկ երեխա եք ցանկանում:

- Երկուսիս ցանկությունն է տղա երեխա ունենալն է: Դա ինձ համար նպատակի է վերածվել: Եթե Աստծո կամքով առաջնեկս տղա լինի, նա կկրի հայրիկիս անունը: 

-Ի՞ նչ խենթությունների եք պատրաստ հանուն Ձեր կնոջ:

Ոչ մի: Ես ռոմանտիկ չեմ: Եթե նրան որևէ մեկը նեղացնի պատրաստ եմ ամենանկանխատեսելի քայլերին, բայց հետաքրքրություն մտցնելու համար, ոչ մի խենթության պատրաստ չեմ:

 -Ձեր կինը նույնպես երգչուհի է: Կարողանո՞ւմ եք ազատ ժամանակ գտնել միմյանց համար:

-Հիմա կինս ավելի հաճախ տանն է լինում: Իսկ իմ յուրաքանչյուր ազատ վայրկյանը նախընտրում եմ տանն անցկացնել' նրա հետ: Անգամ շատ զբաղվածության դեպքում ևս միշտ միասին լինելու համար ժամանակ գտնում ենք: 

 

 

 -Որքանո՞վ է Աննան, մասնակցություն ունենում Ձեր գործերին: Պատրաստվում եք նրա հետ հանդես գալ որևէ նախագծով:

-Կոնկրետ մասնակցությունը այն է, որ կինս միշտ իմ կողքին է լինում նոր տեսահոլովակի կամ երգի ստեղծման գործում: Սակայն չեմ պլանավորել նրան ներառել իմ տեսահոլովակներում:

 -Բազում աղջիկների կուռքը հանդիսացող երգիչն այսօր արդեն ամուսնացած է: Ամուսնությունից հետո երկրպագուների թվի պակաս նկատո՞ւմ եք:

-Գուցե շատ կտրուկ կլինի, բայց իմ արվեստն ու ինձ սիրող իրական երկրպագուները միշտ իմ կողքին են: Նրանք իմ կնոջն ու ինձ սիրում են հավասարապես: Իսկ այն երկրպագուները, ովքեր հիվանդագին կերպով են վերաբերվում ինձ ու մտածում էին, որ իրենց հետ եմ կյանքս կապելու, ցավում եմ, բայց սխալվել են:

  -Օրերս լուրեր տարածվեցին, թե Դուք ու Ձեր կինը բաժանվել եք: Դուք այդ հրապարակմանը բավականին լուրջ արձագանքեցիք: Պատրաստվու՞մ եք հերքում պահանջել այդ լրատվամիջոցից կամ պատասխանատվության ենթարկել տվյալ լրագրողին:

-Նյութի հեղինակն արդեն պարզ է: Նրա քայլը ինձ համար շատ վիրավորական և խոցելի էր: Ես նրան դեռ հնարավորություն եմ տալիս հերքում գրելու կամ ներողություն խնդրելու, հակառակ դեպքում ես պատրաստ եմ ամենավատ քայլերին, մինչև անգամ դատական գործ հարուցելու' հաշվի չառնելով անգամ նրա աղջիկ լինելու փաստը: 

-Ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ Ձեր և Ձեզ հետ ազգակցական կապի մեջ գտնվող Արտավազդ և Արմեն Ամիրյանների միջև ընդհարում է եղել, որից հետո Արտավազդը դադարեց լինել Ձեր պրոդյուսերը: Ի՞նչ կասեք այս թեմայի շուրջ:

-Չեմ հերքում, որ որոշակի խնդիրներ եղել են, սակայն դրանից հետո մեր հարաբերություններում լարվածություն չի եղել: Մենք միասին աշխատում էինք արդեն հինգ տարի ու եկավ ինքնուրույն իմ ճանապարհը շարունակելու ժամանակը: Ես գնահատում եմ այն աշխատանքը, որ մենք միասին արել ենք: Սակայն գալիս է մի պահ, որ դու քո առաջ ավելի մեծ ցանկություններ ես դնում, իսկ մյուսներին չես կարող ստիպել քո երազանքի կամ նպատակի հետևից քայլել: 

- Հայտնի է, որ քաղաքի ամենահայտնի կարաոկե ակումբներից մեկը Ձեզ է պատկանում: Ինչո՞ւ բիզնեսի հենց այս տեսակն ընտրեցիք:

-Շրջագայությունների ընթացքում հաճախ էին լինում նման վայրերում, իսկ Հայաստանում' ոչ այնքան: Հետո որոշեցի, որ ինքս էլ կարող եմ այդ բիզնեսով զբաղվել: Սկզբում ուղղակի ցանկություն էր' ունենալ հետաքրքիր զբաղմունք: Հետո հասկացա, որ եթե բիզնես չլինի, այդ հաստատությունը չի աշխատի:


22:48
Արամեի կյանքի «մութ» անկյունները
Просмотров: 486 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться