Главная » 2013 » Հոկտեմբեր » 23 » Սիլվա Հակոբյանն այսօր տոնում է ծննդյան 25 ամյակը
Սիլվա Հակոբյանն այսօր տոնում է ծննդյան 25 ամյակը

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր տոնում է ծննդյան 25 ամյակը: Նա կեսգիշերից սկսած ոչ միայն շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ է ստացել, այլև հասցրել է վերամբարձ կռունկով «շրջել» իրենց թաղամասում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երգչուհին իր այսօրվա խիտ օրակարգում ժամանակ գտավ և ESem.am-ին պատմեց երկրպագուների ու ընտանիքի անդամների կողմից մատուցած անակնկալների մասին: «Մեր ընտանիքը  մի լավ ավանդույթ ունի,  երբ որևէ մեկիս ծնունդն է լինում, տորթ ենք պատրաստում ու ուղիղ կեսգիշերին շնորհավորում: Իմ այս ծնունդն էլ բացառություն չէր:) Դեռ չէի հասցրել փչել մոմերը, դրսում աղմուկ լսեցինք, մոտեցա պատշգամբին ու տեսա, որ իմ ամենահավատարիմ երկրպագուները վերամբարձ կռունկով բարձրացել էին մեր տուն: Այդ պահին շատ երջանիկ էի,- պատմեց Սիլվան` հավելելով,- կռունկը զարդարված էր փուչիկներով, վրան էլ կապույտ տառերով գրված էր ՍԻԼՈ: Ներքևում էլ մի խումբ աղջիկներ գոռում էին. «Սիլո, Սիլո, շնորհավո՜ր»: Այդ պահին ունեցածս զգացողությունների մասին կդժվարանամ խոսել. անսաման երջանիկ էի, հպարտ եմ նրանցով»:

Երգչուհին միացել է երկրպագուների խմբին ու վերամբարձ կռունկով պտույտ արել տեղանքում: «Տրամադրությունս այնքան բարձր էր ու այնքան տարված էի, որ չէի զգում` ինչպես եմ մրսում, այդ ժամին բավականին ցուրտ էր, ես էլ թեթև էի հագնված: Պտույտից հետո բոլորով եկանք մեր տուն և մինչև ժամը չորսը նշեցինք, ուրախացանք»,- ասաց հոբելյարը: Ըստ երգչուհու` մինչ այս պահն արդեն իսկ ստացել է նվերներ, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Նրա սիրտը վկայում է, որ դեռ շատ անակնկալներ է ունենալու: Հոբելյարն առանձնակի ուշադրություն չի դարձնում նվերներին. «Նյութական ցանկացած բան, որն ինձ պետք է, ժամանակի ընթացքում կունենամ, ես ավելի հոգևոր բանի մասին եմ մտածում»:

22:49
Սիլվա Հակոբյանն այսօր տոնում է ծննդյան 25 ամյակը
Просмотров: 512 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться