Главная » 2013 » Հոկտեմբեր » 23 » Ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժան մարդու
Ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժան մարդու
esem.am-ը գրում է. Սերը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.
 1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:
 2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:
 3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:
 4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:
 5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:
 6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:
 7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:
 8. Ազատիր մի մեծ արկղ, որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:
 9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:
22:50
Ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժան մարդու
Просмотров: 442 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/11
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться