-Ասում են՝ ամուսնացել և մշտական բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում: Ճի՞շտ է:
-Մենք որոշեցինք մի փոքր կատակել: Ինտերնետում տեղադրեցինք իմ հարսանեկան զգեստով լուսանկարը և մակագրեցինք ` «շուտով»: Այնուհետև սոցցանցում տեղադրեցի մի լուսանկար, որում ցուցադրում էի իմ մատանին: Դրանից հետո ոչ միայն հանրության մեջ տարածվեց կարծիք, թե ես ամուսնացել եմ, այլև ինձ շատ մոտ մարդիկ անընդհատ զանգահարում և շնորհավորում էին: Սակայն դա ընդամենը իմ «Նորահարսիկ» տեսահոլովակից մի դրվագ էր: Չեմ ամուսնացել և ԱՄՆ չեմ պատրաստվում տեղափոխվել:
-Ո՞րն է ամենաանհավանական բամբասանքը, որ երբևէ լսել եք ձերմասին:
-Իմ «Գիշեր» տեսահոլովակի թողարկումից հետո լուրեր տարածվեցին, թե ես ֆիզիկական արատ ունեմ, դրա համար տեսահոլովակում նստած եմ, և ևս մեկ տարօրինակ ասեկոս կապված ամերիկյան ԲիԲիՍի հեռուստաընկերության կողմից անցկացվող մրցույթի մասին, որին ես մասնակցեցի ու ստացա «Գրան պրի» մրցանակ: Բամբասանք տարածվեց, թե իմ հայրն է այդ մարցանակը գնել ինձ համար:
-Անձնական կյանքում փոփոխություններ սպասվու՞մ են մոտ ապագայում: Ընտրյալունե՞ք:
-Ընտրյալ չունեմ. մի փոքր անհավանական կթվա, բայց երբեք ոչ մեկի չեմ սիրել: Իմ կյանքում ամեն ինչ ձգձգվում է, բայց երբեք չի ուշանում: Դա այն հարցն է, որ մեզնից կախված չէ: Այս դեպքում ես հույս Աստծո վրա եմ դնում:
-Ո՞րն տղամարդու Ձեր իդեալը:
-Ես առանձնապես չեմ կարևորում մարդու արտաքինը: Ինձ համար կարևորը նրա մարդ տեսակն է: Հաճախ է պատահում, որ ոչ այնքան բարետես տղամարդը կարող է ներքուստ շատ հարուստ լինել, որը խամրեցնում է նրա արտաքին որոշ թերություններ:
-Պատրա՞ստ եք հանուն ընտանիքի թողնել աշխատանքը:
-Ընտանիքն ինձ համար ամենակարևոր բանն է այս կյանքում, և եթե օրերից մեկ օր ընտրության առջև կանգնած լինեմ, առանց երկար-բարակ մտածելու կընտրեմ իմ ընտանիքը:
-Սովորաբար պարային կատարումների հիման վրա նկարահանված տեսահոլովակներ եք ներկայացնում: Միայն այդ ո՞ճն է Ձեզ հոգեհարազատ:
- Կգա մի ժամանակ, որ ես կկարողանամ իմ հանդիսատեսնի ներկայանալ և ռոք, և ջազ ոճերում և դա ոչ թե այն պատճառով, որ ցանկանում եմ անընդհատ փոփոխվել, այլ ապացուցել, որ այդ ոճերում ևս կարող եմ երգել և դա ինձ մոտ բավականին լավ է ստացվում: