Главная » 2013 » Հոկտեմբեր » 28 » Պատմության 8 ամենահուզիչ իրական պատմությունները շների մասին
Պատմության 8 ամենահուզիչ իրական պատմությունները շների մասին

Բազմաթիվ պատմություններ կան, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես են շները ցույց տվել իրենց խիզախությունը, հավատարմությունն ու սերը մարդկանց նկատմամբ: Այս հոդվածում առանձնացրել ենք այդպիսի 8 իրական պատմություններ, որոնք կհուզեն նույնիսկ կատուների ամենամոլի երկրպագուներին:

 8  Սուանսիի Ջեքը


Սուանսիի Ջեքը ռեթրիվեր ցեղատեսակի սև շուն էր, որն ապրում էր իր տիրոջ` Ուիլիամ Թոմասի հետ Ուելսի Սուանսի բնակավայրում, 1930-ականներին: Մի անգամ տեսնելով, թե ինչպես է մի փոքրիկ տղա խեղդվում գետում Ջեքը նետվում է գետն ու փրկում տղային` նրա վզի շարֆից ատամներով բռնելով ափ հանելով: Տարածքում ուրիշ ոչ-ոք չկար և եթե իրավիճակն այլ կերպ դասավորվեր ու փոքրիկ տղան բոլորին շարունակ պատմեր, որ Ջեք շունն է իրեն փրկել հնարավոր է ոչ ոք նրան չհավատար, սակայն մի քանի շաբաթ անց Ջեքը կրկին մեկ այլ խեղդվող մարդու է փրկում, այս անգամ ականատեսի ներկայությամբ: Սակայն այս եկու մարկանց փրկելով ամեն ինչ չի սահմանափակվել. դրան հաջորդած 10 տարիների ընթացքում Ջեքը 27 մարդկանց կյանք է փրկել այս վտանգավոր գետում խեղդվելուց:
Ջեքին նաև բազմաթիվ մրցանակներ են պարգևել իր քաջության համար, այդ թվում Սուանսիի տարվա ամենաքաջ շունը մրցանակը, արծաթյա գավաթ Լոնդոնի քաղաքապետի կողմից և իր իսկ պատվին կառուցված հուշարձան: 
Հենց շան պատվին է, որ Սուանսիի պրեմիեր լիգայի ֆուտբոլի թիմը վերցրել է իր անունը` «The Swansea Jacks» (Սուանսիի Ջեքերը):

 7  Բամշե


Բամշեին սեյնթ բերնարդ ցեղատեսակի շուն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  ծառայում էր նորվեգական ականահան նավում: «Բամշե» նորվեգերենից թարգմանաբար նշանակում է արջուկ, սակայն նա բավականին ամրակազմ շուն էր չնայած իր ընկերական ու անվնաս տեսքի: Բամշեին նավ էր բերել նավապետը և երբ նա այլ նավ էր տեղափոխվում ծառայության, նա ցանկանում էր իր հետ վերցնել շանը, սակայն նավի անձնակազմն այնքան էր կապվել շան հետ, որ նրանք թույլ չտվեցին նավապետին տանել Բամշեին նշելով, որ իրենք էլ դուրս կգան ծառայությունից, եթե նա տանի շանը: 
Շունը կարողանում էր նույնիսկ պահել նավի ղեկը իր համար հատուկ պատրաած հարմարանքներով: Նա կարողանում էր նավի արբած անձնակազմի անդամների վեճը հանդարտացնել թույլ չտալով նանց կռվել: Մի անգամ նա փրկեց անձնակազմի անդամներից մեկին դանակով հարձակվող մարդուց` վերջինիս ջուրը հրելով: 
Բամշեն այնքան հայտնի էր Շոտլանդիայում, որտեղ գտնվում էր նավը, որ ամեն Սուրբ ծննդին նրան հագցնում էին ծովակալի գլխարկ ու լուսանկարում այնպես, որ կարողանանն նրա լուսանկարներով բացիկերն ուղարկել իրենց հարազատներին Նորվեգիայում:

 6  Երկաթուղիների շունը` Բոբ

Բոբը ծնվել է հարավային Ավստրալիայում 1882թ.ին: Ինչ-որ պատճաառով նա շատ էր սիրում երկաթուղին ու միշտ հետևում էր, թե ինչպես են աշխատում երկաթուղային կայարանների աշխատակիցները: Մի անգամ, սակայն, նրան բռնեցին  «շներ որսացողներն» ու, բարեբախտաբար, վաճառեցին երկաթուղային կայարանի աշխատակիցներից մեկին, ով ամեն անգամ Բոբին իր ետ վերցնում էր պահակային վագոն: Սակայն երբ նրա տերն ավելի լավ աշխատանքի անցավ Բոբն արդեն  մենակ էր ցատկում գնացքների մեջ: 
Աբողջ Ավստրալիայի երկաթուղային կայարանների աշխատակցները լավ ճանաչում էին Բոբին: Նրան հանգիստ թույլ էին տալիս քայլել գնացքի վագոններոով: Գիշերը աշխատակիցները նրան իրենց հետ էին տանում, կերակրում իսկ տաքուկ տեղ քնելուց հետո նա նորից ամնեն անգամ վերադառնում էր երկաթուղային կայարան: Բոբն այնքան հայտնի էր դարձել, որ նրան նույնիսկ թույլ էին տալիս որպես պատվավոր հյուր մասնակցել խնջույքների: Նրա վզից ամրակապ էին հագցրել, որի վրա գրված էր, որ նրան թույլ տան գնալ այնտեղ, որտեղ նա կամենա: Ավտրալացիների սիրելի Բոբը երկրի պատմության ամենահայտնի շունն է:

 


 5  Բամերն ու Լազարուսը


1860-ականներին Սան Ֆրանցիսկոյում երկու թափառական շներ կային, որոնք ազատ վազվզում էին քաղաքում այն դեպքում երբ ուրիշ թափառական շներին կարող էին բռնել ու նետել վանդակները: Այս երկու շների` Բամերի ու Լազարուսի դեպքում ամեն ինչ այլ էր, նրանք հանրահայտ էին քաղաքում: Նույնիսկ Մարկ Տվենն է իր «Հեքելբերի Ֆիննի արկածները» ստեղծագործության մեջ հիշատակել նրանց մասին: Նրանց այդքան շատ սիրված լինելու պատճառը նրանց ընկերությունն էր:
Բամերը միայնակ թափառական շուն էր:
Մի անգամ թափառաշրջիկ շները հարձակվել էին մի շան վրա ու նրան կպատառոտեին մինչև «շների որսորդների» ժամանելը: Սակայն ականատեսները պատմում են, թե ինչպես է հալածվող շանն օգնության վազել Բումերը: Բումերը նույնիսկ հոգ էր տանում վիրավոր շանը: Մարդիկ քաղաքում հայտնված նոր շանը` Բումմերի ընկերոջը, Լազարուս են անվանում: Նրանց ընկերության մասին պատմությանն անդրադառնում էին նույնիսկ լրատվական միջոցները: Մի անգամ, սակայն, Բումերի ոտքին կրակել էին ու քաղաքում բոլորը խոսում էին այն մասին, թե Լազարուսը չի խնամում Բումերին: Այս տարօրինակ ճնշումները բնակիչների կողմից շարունակվեց այնքան, մինչև որ երկու շներն էլ ի վերջո մահացան:

 4  Բերրի

St Bernard

Շվեյցարիայի ու Իտալիայի միջև գտնվող Սեյնթ Բերնարդ վտանգավոր ձյունառատ անցուղու վանականները, հարյուրավոր տարիներ շարունակ բազմացնում էին Սեյնթ Բերնարդ ցեղատեսսակի շներին, քանի որ դրանք հրաշալի կարողանում էին փնտրել ու փրկել ձներում մնացած ճանապարհորդներին: Հիմնականում այս շները զույգերով էին փրկում մարդկանց, այնպես, որ երբ նրանք ձյան մեջ թաղված մարդ էին գտնում նրանցից մեկը հանում էր մարդուն ու կողքին մնում` նրան տաքանցնելով, մինչև մյուս շունը վազում էր վանք օգնության հետևից: Բերին փրկարար շներից մեկն էր, ով իր ապրած 12 տարիների ընթացքում 40 մարդու կյանք է փրկել 1800-ականներին:
Բերիի մասին ամենահայտնի պատմությունը կապված է մի փոքրիկ երեխայի հետ, ով մոլորվելով հայտնվել էր ջարդված սառույցի կտորների վրա: Բերիին հաջողվում է հասնել տղային ու տաքացնել նրան մինչև օգնության ժամանելը, սակայն, նույնիսկ երբ օգնության են հասնում, չեն կարողանում հասնել տղային ու շանը: Այսպես Բերին տղային իր մեջքին է առնում ու դանդաղ դուրս գալիս սառցե թակարդներից: Բերիի մահից հետո ամեն անգամ պարտադիր շներից մեկին անվանում էին Բերի նրա պատվին, որն ավանդույթ է մինչ մեր օրերը:

 3  Բադ Նելոսոն

Bud-Nelson-e1382258284791

Լուսանկարում Բադ Նելսոն անունով շունն իր տիրոջ` Հորացիո Նելսոնի հետ է: Հորացիոն առաջին մարդն է, ում հաջողվել է 1903թ.ին մեքենայով անցնել Հյուսիսային Ամերիկայի ամբողջ տարածքով, իր շան` Բադի հետ:
Այդ տարիներին մեքենաշինությունը դեռ նոր երևույթ էր, ինչը նշանակում է, որ այդքան երկար ճանապարհորդության մեքենայով դուրս գալը ո՛չ ապահով էր, ո՛չ էլ զվարճալի: Մեքենան տանիք չուներ ու դա նշանակում է, որ ամբողջ ճանապարհին բավականին աղմկոտ պետք է լիներ ու փոշոտ, սակայն Բադը իրեն հանգիստ ու ուրախ է պահել ճանապարհորդության ամբողջ ընթացքում ինչպես վերը տեղադրված լուսանկարում:

 2  Օունի

Owney on a mail train posing with several mail clerks

Portrait of Owney with a letter carrier

Ինչպես նախորդ կետերում նշված Բոբը շնիկը անչափ սիրում էր գնացքներն ու երկաթուղային գծերը, այնպես էլ Օուի շնիկը շատ էր սիրում փոստը, նամակներն ու փոստատարների պայուսակները ու հետևում էր բոլոր փոստատարներին թե՛ ցամաքում, թե՛ նավերում և թե՛ գնացքի վագոններում: Փոստային շենքից նա հետևում էր նամակները տեղափոխողներին դեպի գնացքների վագոններ, իսկ աշխատակիցները նրան թույլ էին տալիս բարձրանալ գնացք, քանի որ հավատացած էին, որ նա հաջողակ շուն էր ու նրա գնածքում լինելու դեպքում վթարներ հաստատ տեղի չէին ունենա: Օուին փոստին հետևելով ճանապարհորդել է ամբողջ ԱՄՆ տարածքով մեկ: Նրա վզի ամրակապից ամեն տեղը խորհրդանշող մեդալներ էին կախում, այդպիսով ցույց տալու համար, թե որտեղ է նա եղել: Իսկ երբ այնքան մեդալներ էին հավաքվել, որ այլևս հնարավոր չէր կախել նրա վզկապից, նրա համար հատուկ բաճկոն պատրաստեցին դրանք բաճկոնին ամրացնելու համար: Նրա պատվին նույնիսկ նամականիշներ են արտադրվել իր պատկերով:

 1  Ֆիդո

Sad dog

Բազմաթիվ պատմությունններ կան, որոնք վկայում են, թե ինչպես են շները արթուն հսկել իրենց տերերին նրանց մահից հետո: Այդպիսի շներից հայտնի է Հաչիկոն Ճապոնիայում, Գրեյֆրայերս Բոբբին Շոտլանդիայում: Հաչիկոյի ու Գրեյֆրայերս Բոբբիի մասին բազմաթիվ գրքեր են գրվել ու ֆիլմեր նկարահանվել, սակայն ամենահավատարիմ շունը, որը հայտնի էր իր ապրած տարիներին, ամենաքիչն է հայտնի այսօր: Ֆիդոն Իտալիայում էր ապրում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մի մարդ նրան մահամերձ գտնելով, տանում է տուն ու խնամելով նրան առողջացնում շանը: Դրա դիմաց շունը նրան հավատարմությամբ է պատասխանում: Ամեն օր Ֆիդոն իր տիրոջը սպասում էր ավտոբուսի նույն կանգառում, առանց տեղից շարժվելու մինչև որ նա իջնում էր ավտոբուսից, ու սա այն ժամանակ, երբ գերթե ամեն օր Իտալիան ռմբակոծության էր ենթարկվում: Մի օր Ֆիդոյի տերը չի վերադառնում (սպանվում է աշխատավայրի ռմբակոծության ժամանակ): Ֆիդոն ամեն օր նույն ժամին կանգնում էր կանգառում ու սպասում տիրոջ վերադարձին. բոլորն իջնում էին ավտոբուսից իսկ նրա տերը` ոչ. այսպես 14 տարի:
Ֆիդոյի մասին լուրերը տարածվեցին ամբողջ Իտալիայում և նրա մասին սկսեցին հրապարակել թերթերում: Նրան մեդալներով էին պարգևատրոմ, սակայն նրա միակ ուզածն իր ընկերոջ վերադարձն էր:

 

23:32
Պատմության 8 ամենահուզիչ իրական պատմությունները շների մասին
Просмотров: 553 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться