Главная » 2013 » Հոկտեմբեր » 29 » Արման Նշանյանը ընկերուհի ունի՞
Արման Նշանյանը ընկերուհի ունի՞
Վերջին շրջանում BRAVO.am-ը նամակներ է ստանում իր ընթերցողներից` խնդրանքով ճշտել` արդյոք դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն ընկերուհի ունի: Իսկ պատճառն այն է, որ հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի փեսացուներից մեկին հանրային վայրերում տեսնում են ռադիոհաղորդավարուհի Մարիաննա Որսկանյանի ուղեկցությամբ:
 
Արման Նշանյանը
 
Հավանական սիրավեպի մասին խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը զրուցել է քննարկումների կիզակետում հայտնված գլխավոր անձանց հետ:): 
 
Եվ ահա, Մարիաննա Որսկանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը, իսկ հարցի պատասխանը թողել է Արման Նշանյանին. "Ես այս առիթով չեմ ցանկանում որեւէ բան  ասել եւ որեւէ մեկնաբանություն չեմ տա”,- նշել է ռադիոհաղորդավարուհին: 
 
Մարիաննա Որսկանյանը
 
Արման Նշանյանն էլ անակնկալի է եկել մեր հարցից եւ ծիծաղելուց հետո պատասխանել է."Ո՞վ է նման բան ասել… Ես եւ Մարիաննան պարզապես լավ ընկերներ ենք”:
23:43
Արման Նշանյանը ընկերուհի ունի՞
Просмотров: 441 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться