Главная » 2013 » Հոկտեմբեր » 29 » Ինչպե՞ս է ընթացել Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի համատեղ համերգն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ընթացել Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի համատեղ համերգն ԱՄՆ-ում

Օրեր առաջ Միհրան Ծառուկյանը Հայաստան է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ միասին համերգ է ունեցել «Pasadena Civic» համերգասրահում:

Միհրանն անչափ տպավորված է ամերիկահայության ընդունելությամբ: «Ես անցած տարի էլ եմ համերգային շրջագայությամբ եղել ԱՄՆ-ում: Ինձ համար շատ կարևոր էր նորովի հանդես գալը: Ի ուրախություն ինձ, կարողացանք համեգն այնպես կամզկերպել, որ շատ ավելի լավ ստացվի նախորդից: Նախ այս տարի դահլիճը հագեցած էր թե’ լուսային, թե’ ձայնային էֆեկտներով, որոնք ավելի էին հարստացնում ելույթն ու շոու ծրագիրը: Բացի երգերից, բեմում մեզ հետ շոուին մասնակցում էր նաև «M dance show» պարային համույթը` Գրիգորի Ալոնսի գլխավորությամբ»: Այս տարի Միհրանը Ամերիկա է մեկնել սեպտեմբերի 18-ին:

 Ի դեպ սեպտեմբերի 22-ին երգչի ծննդյան օրն էր և նա այն նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

«Մեկնել եմ «Դուետրո» ստուդիայի Էդգար Ալեքսանյանի հետ, ով իմ բազմաթիվ երգերի հեղինակն է: Նա նույնպես համերգին ելույթ պետք է ունենար, ինչպես նաև հայ երաժիշտներ Կարենն ու Սևակը: Օրեր անց մեզ միացավ համերգային ամբողջ թիմը և մենք սկսեցինք փորձերը: Այս տարվա համերգը շատ լավ անցավ: Նշեմ, որ վաճառված էին համերգասրահի բոլոր տոմսերը»:

 Միհրանը, խոսելով համերգի ընթացքի մասին, պատմեց նաև, որ համերգի ավարտից հետո էլ շատ կարծիքներ  է լսել, և բոլորը գոհ են եղել կազմակերպված շոու ծրագրից ու համերգի ողջ ընթացքից, շատ լավ ուրախացել են: Անձամբ երգչի բոլոր մտավախությունները հօդս են ցնդել և նա, փառք Աստծո, գոհ է իր աշխատանքից:

23:45
Ինչպե՞ս է ընթացել Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի համատեղ համերգն ԱՄՆ-ում
Просмотров: 607 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/8
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться