Главная » 2013 » Նոյեմբեր » 7 » Մովսես Երեմյանը չի նկարահանվի Անի Երանյանի հետ ֆիլմում
Մովսես Երեմյանը չի նկարահանվի Անի Երանյանի հետ ֆիլմում

ESem.am-ը պատմել է, որ դերասանուհի Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը նկարահանվում են «Խաղանք իմ կանոններով» գեղարվեստական ֆիլմում:

Օրերս մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր դերակատարներից Մովսես Երեմյանն այլևս չի նկարահանվում ֆիլմում: Այս մասին խոսեցինք գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերներից Հայկ Ավագյանի հետ, ով հաստատեց լուրը: «Միայն կարող եմ ասել, որ իմ և մյուս պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանի որոշմամբ Մովսեսը չի նկարահանվում ֆիլմում. որևէ կոնֆլիկտ չի եղել, պարզապես մեր որոշումն է այդպիսին»,-ասաց Հայկը և հավելեց, որ չի ուզում խոսել ու պարզաբանել այդ ամենը: Նրանից հետաքրքրվեցինք նաև` հնարավոր է որոշակի դադարից հետո Մովսեսը դարձյալ նկարահանվի. «Ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ այդ որոշումից հետո ֆիլմի նկարահանումները ևս դադարեցվել են»:

 

 

Թե որքան ժամանակով են դադարեցվել գեղարվեստական այս ֆիլմի նկարահանումները և արդյոք այս տարի այն կհասնի եզրագծին, պրոդյուսերը դժվարացավ պատասխանել:

19:02
Մովսես Երեմյանը չի նկարահանվի Անի Երանյանի հետ ֆիլմում
Просмотров: 433 | Добавил: Aramik(admin) | Рейтинг: 5.0/12
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Войти Зарегистрироваться