Գիտե՞ս, ի՞նչ արժեք ունի այն ցավը, Որ ակամայից ինձ նվիրեցիր, Ու երջանկության այն բանաձևը, Որ արտասուքով իմ նկարեցիր: Ցավն այդ թանկ արժե, անգին է գուցե, Քանզի քեզանից նվերն էր վերջին, Ու չես հասկանա, ցավոք, երբևէ` Սերդ նման է մահացու թույնի:
Դու չքացել ես, Դու էլ չըկաս, Սերը ցնորք է, Բախտը երազ։ Քեզ չըգտա ես Կյանքում խավար,— Իմ սիրո լույսն էր Պատկերըդ վառ։ Քաղցր պատրանք էր, Խաբող ժպիտ, Կարոտիս երգն էր Պայծառ հոգիդ։ Սրտիս երազն էր Թովիչ լեզուդ — Կյանքը հեքիաթ է, Աշխարհը սուտ..