ՄԵնք երբեք հաստատ չգիտենք, թե ինչ է մտածում ու զգում դիմացինը. մենք վերլուծում ենք նրա պահվածքը ու նեղանում դրա հետ կապված հենց մեր սեփական մտքերի պատճառով...
Դու մենակ ես Դու մենակ ես զգում քեզ` լքված բոլորից: Քեզ թվում է, որ քեզ ոչ-մեկը չի հասկանում: Հոգուդ մեջ տիրում է լոկ դատարկություն, որ մի ժամանակ լցված էր սիրով ու ժպիտներով: Նա` քո կյանքի այն միակը ում տվել էիր քո մեջ պարունակվող սերը, խլեց քո հոգու ցնծությունը և տարավ իր հետ: Հիմա քո հոգում կա միայն անսպառ հոսող արցունքի վերքեր, որը դժվար է բուժել: Եվ այդ վերքերն են, որ ստիպում են քեզ չարանալ բոլորի հանդեպ: Ուզում ես ամբողջ ուժով գոռալ, որ աշխարհը իմանա թե ինչ է արել քո և քո զգացմունքների հետ. թե ինչ ցավ է պատճառել քո երիտասարդ հոգուն: Ուզում ես հեռանալ բոլորից, գնալ մի հեռու, ամայի վայր, որտեղ ոչ ոք չկա, միայն դու ես քո մտքերի և երազանքների հետ: Ուզում ես մտածել քո կյանքի մասին Լացում ես, ուզում ես հոգուդ տանջանքը արցունքի տեսքով ներկայացնել աշխարհին, որ գոնե մի քիչ թեթևանա այդ ցավը տանջող: Բայց չեն օգնում արցունքները, հոգիդ մինչև հիմա շարունակում է այրվել: Ի՞նչ անես: Ու՞ր գնաս: Ու՞մ դիմես, որ օգնի քեզ: Ցավոք չես գտնում ոչ ոքի` դու մենակ ես քո հույզերի հետ: Բայց հավատա, կգա այն ժամանակը երբ դու կլինես այն կյանքով լեցուն աղջնակը, որ չգիտեր ինչի համար են արցունքները: Եվ իսկապես, ինչի համար են արցունքները եթե կա ժպիտը: Փորձիր ժպտալ, ապացուցիր բոլորին, որ դու ուժեղ ես, որ քեզ ոչինչ չի կարող կոտրել: Փորցիր գտնել քո երջանկությունը, բայց այս անգամ խորը դատելով, որպեսզի այդ հմայիչ ժպիտը երբեք չանհետանա քո գեղեցիկ դեմքից: Մտածիր, հիշիր, բայց առանց արցունքների, որովհետև երջանիկ օրեր քո կյանքում դեռ շատ կլինեն:
ՆԵՐԵԼ? բոլորին ներել եմ... ՀԱՎԱՏԱՄ? կներեք, փոխվել եմ... ՍՊԱՍԵՄ? դադարել եմ սպասել... ՎՍՏԱՀԵՄ? չեմ ուզում խաբված լինեմ... ՊԱՅՔԱՐԵՄ? ում կամ ինչի համար? ... ՏԽՐԵՄ? դա էլ իմ համար չի... Ում հաճելի է, թող իմ հետ կիսվի, ում չէ` թող ինձ չհիշի... Ով ցանկանում է, թող հեռանա, չեմ խնդրելու որ մնա... Իսկ ով մնալու է, անկախ ամեն ինչից կմնա .
Մենք այնքան ենք շտապում ինչ-որ մեկին սիրելի կամ ընկեր անվանել։ Սկսում ենք աղոթել ինչ-որ մեկի համար ծանոթության հենց առաջին օրվանից։ Մենք մեզ համար իդեալական կերպարներ, իդեալական կյանք ենք նկարում։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։ Նկարված բոլոր հույսերը փլվում են հենց առաջին թեթև քամուց։ Երբ սխալվում ես որևէ մեկի հարցում, դատարկության զգացում ես ունենում… Իսկ դա քիչ բաներով կարելի է լցնել։ Պարզապես երբեմն պետք է սպասել… Կանգ առնել ու սպասել...